«Հանցագործության համար պատասխան եք տալու»
«Աշխարհի բոլոր առաջատար երկրներից մենք ակնկալում ենք ոչ միայն բարոյական աջակցություն, այլև իրական օգնություն, և ես համոզված եմ, որ մենք այն կստանանք։ Ես նաև դիմում եմ Ռուսաստանի ղեկավարներին` վերջ տվեք այս սադրանքներին, ագրեսիային և ծովահենությանը, դա հանցագործություն է, որի համար պատասխան եք տալու», - երեկ երեկոյան ասել է Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Օլեքսանդր Տուրչինովը։
Ամերիկայի Միացյալ Նահանգները Կիև է գործուղել պետքարտուղար Ջոն Քերրիին։ Նախագահ Բարաք Օբաման երեկ խոսել է Վաշինգտոնի հավանական հակազդեցության մասին։
«Մենք հայտնել ենք ռուսներին, որ փաստորեն, եթե նրանք չփոխեն իրենց ընտրած ուղին, մենք պատրաստ ենք սահմանել տնտեսական և դիվանագիտական խիստ պատժամիջոցներ։ Դրանց արդյունքում Ռուսաստանը կմեկուսացվի, տնտեսապես կտուժի, դա բացասաբար կազդի աշխարհում այդ երկրի կարգավիճակի վրա», - ասել է Օբաման։
Ջոն Քերրին արդեն Կիևում է
Վաշինգտոնը խոստացել է 1 միլիարդ դոլարի օգնություն տրամադրել Ուկրաինայի նոր իշխանություններին։ Ջոն Քերրին այսօր արդեն հանդիպել է վարչապետ Արսենի Յացենյուկի և նախագահի պաշտոնակատար Օլեքսանդր Տուրչինովի հետ։
Պետքարտուղարին ուղեկցող պաշտոնյաները հայտնել են, որ ամերիկյան օգնությունը թույլ կտա մեղմել այն ֆինանսական բարդությունները, որոնք առաջ կգան Ուկրաինա մատակարարվող էներգակիրների սուբսիդավորումը չշարունակելու մասին Մոսկվայի որոշման արդյունքում։
Բացի այդ, ամերիկյան օգնության մի մասը կհատկացվի ֆինանսական գործառույթներով, ընտրությունների կազմակերպմամբ և կոռուպցիայի դեմ պայքարով զբաղվող ուկրաինական կառույցներին փորձագիտական և մասնագիտական աջակցության համար։
Բարաք Օբամայի վարչակազմն արդեն փոխանցել է, որ դադարեցնում է ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ, չեղյալ է հայտարարում համատեղ զորավարժությունները, զինվորականների փոխադարձ այցերը, երկկողմ հանդիպումները և խորհրդաժողովները։
Պուտինի հաշվարկի հիմքում 2008 թվականի պատերազմի փորձն է
Ի՞նչ կարող է անել Արևմուտքը տնտեսական կամ դիվանագիտական պատժամիջոցներից բացի։
Ամերիկյան արտաքին քաղաքականության և ռազմական հարցերով փորձագետ Իեն Բժեզինսկին, ով, ի դեպ, ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերի անվտանգության հարցերով խորհրդական, աշխարհահռչակ վերլուծաբան Զբիգնև Բժեզինսկու որդին է, ենթադրում է, որ Պուտինն իր քայլերը հաշվարկել է՝ ելնելով այն թեզից, որ Արևմուտքը չունի ռազմական հակազդեցության անհրաժեշտ լծակներ։
«Նրա հաշվարկը հիմնված է Վրաստանի իրադարձությունների վրա: Նա կարծում է, որ առանց բարդությունների կվերապրի տնտեսական և դիվանագիտական պատժամիջոցները, ինչը և պատահել է 2008 թվականի պատերազմից հետո», - ասել է Իեն Բժեզինսկին։
«Ոչ միայն մարդասպան, այլև դավաճան»
Ուկրաինայի խորհրդարանում այսօր անկախ պատգամավոր Օլեգ Լյաշկոն պահանջել է գլխավոր դատախազությունից դավաճանության մեղադրանք ներկայացնել գահընկեց արված և ցուցարարների զանգվածային սպանդի մեղադրանքով արդեն հետախոզման մեջ գտնվող նախագահ Վիկտոր Յանուկովիչին, քանի որ, ինչպես ռուսական կողմի հրապարակած փաստաթղթերն են ապացուցում, հենց Յանուկովիչն է օտար երկրի ղեկարավին` Ռուսաստանի նախագահին, խնդրել զորք մտցնել Ուկրաինայի տարածք։
«Նա պատմության մեջ մտավ ոչ միայն որպես սպանության հրաման արձակած մարդ, այլև որպես դավաճան», - ասել է Գերագույն ռադայի պատգամավորը և շարունակել.- «Ոկրաինան պարտավոր է միանալ ՆԱՏՕ-ին, վերականգնել միջուկային կարգավիճակը և ուշադրություն հատկացնել բանակին, քանի որ սեփական բանակը չկերակրողը կերակրում է օտարի բանակը»։
Անկանխատեսելի առաջնորդը
Աշխարհը դեռ փորձում է ըմբռնել Պուտինի քայլերի տրամաբանությունը։ «Նյու Յորք Թայմս»-ի փոխանցմամբ, Գերմանիայի քանցլեր Անգելա Մերկելն օրերս բանակցել է Պուտինի հետ, ապա զանգահարել է Բարաք Օբամային և ասել, թե իր տպավորությամբ «Պուտինը, կարծես, կորցրել է կապն իրականության հետ»։ Պաշտոնական Բեռլինից այս առումով որևէ հերքում դեռ չի հնչել։
Մինչդեռ, շատ մտահոգիչ մեկնաբանությամբ է հանդես եկել ռուսաստանցի վերլուծաբան Ստանիսլավ Բելկովսկին, ով ասել է, թե խոսքն իսկական շիզոֆրենիայի մասին է։
«Այս դեպքում հնարավոր չէ կանխատեսել, թե ինչ կանի նման անձը 5 րոպե անց», - ասել է Բելկովսկին։
Ավստրիայի «անշլյուսը» և Ղրիմի գրավումը` նույն սցենարով
Իսկ ահա Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր Անդրեյ Զուբովը Պուտինին համեմատում է Ադոլֆ Հիտլերի, Ղրիմի օկուպացիան` 1938-39 թվականներին Ավստրիայի, գերմանախոս Սուդետների և Լիտվայում գերմանաբնակ Մեմելի շրջանի գրավման հետ։
«Գերմանացիները այդ տարածքներում էթնիկ մեծամասնություն են կազմել, նրանք բնականոն և հանգիստ ապրել են, իսկ Ավստրիայում նրանք ընդհանրապես գերիշխող մեծամասնություն են կազմել, Սուդետներում ունեցել են ինքնավարություն, մայրենի լեզվով ուսանելու, մամուլ հրատարակելու իրավունք, նրանք որևէ ճնշման չեն ենթարկվել, նույն վիճակն էր, փաստորեն, նաև Ղրիմում», - ասել է Զուբովը։
Բայց, պրոֆեսորի կարծիքով, նացիստական Գերմանիայի և ներկայիս Ռուսաստանի առաջնորդների նպատակները տարբեր էին։
«Հիտլերը փորձում էր ընդարձակել Գերմանիան և ազգայնամոլական պրոպագանդայով «լվանալ» իր հայրենակիցների ուղեղները։ Պուտինը ցանկանում է ռուսաստանցիների մեջ ատելություն սերմանել ուկրաինացիների հանդեպ, ռուսաստանցիների համար անընդունելի, ոչ պիտանի դարձնել Մայդանի փորձը, որ այն ընկալվի իբրև թշնամու փորձ, որը պետք է մերժել», - ասել է Զուբովը։
Տիպիկ ռուսական հանգուցալուծում
62-ամյա գիտնական Զուբովը Ղրիմի վիճակի հարցով իր վերջին հարցազրույցներում Ռուսաստանի հանրությանը հորդորել է «ոչ» ասել անիմաստ ագրեսիային։
Այսօր Մոսկվայից հաղորդել են, որ պատմաբան և կրոնագետ, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի փիլիսոփայության ամբիոնի պրոֆեսոր Զուբովին հեռացրել էն այդ հեղինակավոր ինստիտուտից։