Ղրիմի ինքնավար հանրապետության Գերագույն խորհուրդը հինգշաբթի օրը որոշում կայացրեց, որով թերակղզին անջատվում է Ուկրաինայից և միանում Ռուսաստանի Դաշնությանը: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ 100-հոգանոց խորհրդարանի նիստին ներկա են եղել 78 պատգամավորներ, որոնք միաձայն կողմ են քվեարկել այս որոշմանը:
Ղրիմի օրենսդիրները նաև դիմել են Ռուսաստանի Դաշնության նախագահին և Դաշնային ժողովին` խնդրելով քննարկել Ղրիմի ինքնավար հանրապետությունը Ռուսաստանի Դաշնության կազմն ընդունելու հարցը:
«Ղրիմի Գերագույն խորհրդի կայացած որոշման մասին Վլադիմիր Պուտինին արդեն իսկ զեկուցել են», - քիչ առաջ Ռուսաստանի պետական հեռուստատեսությանը փոխանցել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Իսկ Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի` Պետդումայի ղեկավար մարմինը եկող շաբաթ կքննարկի «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցության օրենսդրական նախաձեռնությունը, որով այլ պետությունների մաս հանդիսացող մարզերն ու երկրամասերը կարող են հեշտացված կարգով մտնել Ռուսաստանի կազմի մեջ: «Մենք ցանկանում ենք այս հարցը քննարկել արագացված կարգով: Չի բացառվում, որ օրենքն առաջին ընթերցմամբ ընդունվի հաջորդ շաբաթ, իսկ վերջնական տարբերակը՝ արդեն մարտի 16-ին Ղրիմում կայանալիք հանրաքվեի արդյունքներից ելնելով», - նշել է Պետդումայի պատգամավոր Միխայիլ Եմելյանովը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ որոշում էր կայացվել Ղրիմի անկախության հարցով հանրաքվեն անցկացնել մարտի 30-ին: Այսօր, սակայն, Ղրիմի Գերագույն խորհուրդը մեկ այլ անսպասելի որոշմամբ փոխեց հանրաքվեի անցկացման ժամկետը` տեղափոխելով այն մարտի 16:
«Ինտերֆաքս-Ուկրաինա» լրատվական գործակալության փոխանցմամբ, հանրաքվեի ընթացքում Ղրիմի բնակիչները պետք է պատասխանեն երկու հարցի` «ցանկանո՞ւմ եք արդյոք, որպեսզի Ղրիմը վերամիավորվի Ռուսաստանի հետ` դառնալով Դաշնության առանձին սուբյեկտ, թե՞ ցանկանում եք վերականգնել 1992 թվականի Ղրիմի Սահմանադրության գործողությունը` պահպանելով Ղրիմը Ուկրաինայի կազմում»:
Հիշեցնենք, որ 1992 թվականին ընդունված Սահմանադրության համաձայն՝ Ղրիմը հանրապետություն էր հռչակվում Ուկրաինայի կազմում, և նրա հարաբերությունները Կիևի հետ կարգավորվում էին երկկողմ պայմանագրերով:
Ուշագրավ է, որ Ղրիմի ինքնավարության ղեկավարներն այս անսպասելի քայլին դիմեցին Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրիի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ երեկ Փարիզում կայացած բանակցությունների ավարտից մոտ 12 ժամ անց: Բանակցությունների ընթացքը կողմերը բնութագրեցին որպես շատ ծանր: Միակ հստակ պայմանավորվածությունը, որ ձեռք բերեցին Քերրին և Լավրովը, երկու օրից Հռոմում բանակցությունները շարունակելու մասին էր:
«Մենք համաձայնեցինք շարունակել ակտիվ քննարկումներն առաջիկա օրերին թե՛ Ռուսաստանի և թե՛ Ուկրաինայի ներկայացուցիչների հետ` փորձելով տեսնել, թե ինչպես կարող ենք օժանդակել իրավիճակի կայունացմանը, հաղթահարել այս ճգնաժամը: Սա բոլոր կողմերի ցանկությունն է: Բոլորն էլ այսօր համակարծիք են, որ առկա խնդիրները անհրաժեշտ է լուծել երկխոսության միջոցով», - նշում էր Քերրին փարիզյան բանակցությունների ավարտին:
Սերգեյ Լավրովի խոսքով էլ՝ անհրաժեշտ է համապատասխան մթնոլորտ ստեղծել այդ երկխոսության համար: «Սպառնալիքների և վերջնագրերի պայմաններում շատ դժվար է ազնիվ պայմանավորվածությունների հասնել, որոնք հետագայում թույլ կտան ուկրաինացի ժողովրդին կայունացնել իրավիճակը երկրում: Մենք համաձայն ենք, որ հարկավոր է օժանդակել բոլոր ուկրաինացիներին կյանքի կոչել այն պայմանավորվածությունները, որ ձեռք էին բերվել փետրվարի 21-ին», - հայտարարեց Լավրովը:
Հիշեցնենք՝ խոսքը Վիկտոր Յանուկովիչի և ընդդիմության միջև Ֆրանսիայի, Լեհաստանի և Գերմանիայի միջնորդությամբ կնքված պայմանագրի մասին է, որով մինչև դեկտեմբեր Ուկրաինայում պետք է արտահերթ համապետական ընտրություններ կայանային: