«Զանգում են գյուղից շնորհավորում, շնորհակալություն են հայտնում։ Ինձ թվում է իրենք արդեն նահանջել են», - «Ազատության» հետ զրույցում ասաց Եղիա Ներսեսյանը։
«Ինչ խոսք, տեսնելով քաղաքացիների որոշակի տրամադրվածությունը, նրանք հետ կանգնեցին այդ ծրագրից», - ասաց ակտիվիստ Դավիթ Ստեփանյանը։
Սրճարանի գաղափարից հրաժարվելու՝ նախարարության մտադրության մասին ակտիվիստները տեղեկացել են մամուլից։
«Մշակույթի նախարարությունում այսօր քննարկվել է «Գառնի» արգելոցի տարածքում, տաճարի հարեւանությամբ սրճարան կառուցելու հարցը, և նախարարի տեղակալ Արև Սամուելյանը հայտարարել է սրճարան կառուցելու մտքից հրաժարվելու մասին», - տեղեկացրել էր «Հետք» պարբերականը:
Այս անգամ, սակայն, ակտիվիստների ուրախությունը կարճ տևեց․ պարզվում է՝ Մշակույթի նախարարությունը սրճարանի չկառուցման մասին պաշտոնական որևէ հայտարարություն չի արել։ Այս մասին «Ազատությանը» փոխանցեց նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ալլա Սերոբյանը․ - «Այս պահին որևէ քայլեր չի ձեռնարկվի մինչև քննարկումները կավարտվեն և կորոշվի, թե ինչ է արվելու»։
Այն, որ նման հայտարարություն իր կողմից չի հնչել պնդեց նաև մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը։ Նախ ուղղեց, որ ոչ թե սրճարան էր կառուցվելու, այլ սեղան-աթոռ էր տեղադրվելու, հետո հավելեց, որ իր կարծիքն իր գերատեսչության կարծիքն է։ Հանդիպումներ ու քննարկումներ են տեղի ունենում մտահոգ անձանց հետ, լսում են բոլոր դիտողություններն ու ընկալում են, որ որոշակի անհանգստություններ կան։ Վերջնական որոշումը կկայացնեն քննարկումներից հետո։