Թեև Գառնու գյուղապետը պնդում է, որ Գառնու տաճարն ու հարակից տարածքը արգելոց-թանգարան է ու այնտեղ շինարարություն չի կարելի իրականացնել, այդուհանդերձ այսօր առավոտյան աշխատանքները վերսկսվել են։
«Եկա շինարարին ասացի, որ, հարգելիներս, խնդրում եմ մի արեք շինարարությունը մինչև հարցը վերջնականապես չլուծվի։ Վերջնականն էլ դատարանն է լուծում, եթե ես սխալ եմ, թող ինձ պատժեն», -«Ազատության» հետ զրույցում ասաց գյուղապետ Աշոտ Վարդանյանը։
Հիշեցնենք, որ գյուղապետը երեկ շինարարությունը դադարեցնելու պահանջով դիմել է ոստիկանություն։ Կառուցապատում իրականացնող «Պատմամշակութային արգելոց թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանն է՛լ ավելի վաղ էր դիմել ոստիկանություն՝ բողոքով, որ խանգարում են շինարարական աշխատանքներին։ Դեռ ոստիկանությունը պատասխան քայլեր չի ձեռնարկել, սակայն շինարարությունը վերսկսվել է։
ՊՈԱԿ-ի տնօրենն «Ազատության» հետ զրույցում ասում է, որ գործում են օրենքի շրջանակներում, լիազոր մարմնի, այս դեպքում Մշակույթի նախարարության թույլտվությամբ: Իսկ այն պնդումներին, թե տարածքն ուսումնասիրված չէ, հնագիտական պեղումներ արված չեն և գուցե շինարարության ընթացքում պատմական արժեքներ են ոչնչացվում, Պողոսյանը հակադարձում է, թե հնագիտության ու ազգագրության ինստիտուտի տված եզրակացությունը հակառակն է փաստում։ Ընթերցում է եզրակացությունը. - «Նշված տարածքում մշակութային շերտերի ու շինությունների մնացորդներ չկան»։
Իսկ շինարարության ընթացքում տարածքում հայտնաբերած 20-րդ դարի սկզբի փամփուշտների ու զենքի առկայությունը այս կերպ բացատրեց. - «Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ։ Ցանկացած մշակութային վայրում հնարավոր են այդպիսի բաներ»։
Երեկ Գառնի համայնքի ղեկավարի տեղակալ, փաստաբան Վոլոդյա Հովհաննիսյանն «Ազատությանը» ցուցադրում էր հուշարձանի մաս հանդիսացող այն քարերը, որոնք գտնվում էին շինհրապարակում՝ ասելով, որ դրանք որպես շինանյութ օգտագործվում են շինարարների կողմից։ Պողոսյանն այս մեղադրանքի հետ ևս չհամաձայնեց՝ ասելով, որ դրանք արժեք չեն ներկայացնում. - «Քարաբեկորների մնացորդներ են։ Դա հուշարձան չի։ Կոնկրետ պետական ցուցակ ունենք, այ այդ քարաբեկորները ընդգրկված չեն այդ ցուցակում, հետևապես դրանք հուշարձան չեն»։
Իսկ հարցին, թե ինչու է հույժ կարևոր սրճարանը հենց պարսպի ներսում կառուցվում, Պողոսյանը պատասխանեց, թե նպատակը պետք է արդարացնի միջոցները. - «2009 թվականին Գառնիի պատմամշակութային արգելոց թանգարանի գիշերային լուսավորության և ռադիոֆիկացման աշխատանքներ իրականացվեցին, պետական բյուջեից բավականին գումար ներդրվեց և անցնելով 4-5 տարի մենք ընդամենը ունեցանք մուտք 800 000 դրամի կարգի գիշերային այցելության շրջանակներում, այդ լուսավորությունը ինչ-որ գրավչություն չունեցավ, ինչ-որ բան պակաս է»։
Հարցին, թե արդյոք սրճարանն է այդ գրավչության ձևերից մեկը Պողոսյանը պատասխանեց․ - «Կգործի սրճարանը և հնարավոր է, որ բավականին մուտքեր կապահովի»։
Երկու կողմերին երեկ խորհրդակցության էր հրավիրել Մշակույթի փոխնախարարը։ ՊՈԱԿ-ի տնօրենի խոքսով՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել շաբաթ օրը հանդիպել արգելոցի տարածքում ու տեղում լսել երկու կողմերի դիտարկումները։
Երեկ գյուղապետն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ անկախ որոշումներից, ինքը վճռական է, չի թողնելու, որ սրճարանը կառուցվի։ Դիտարկմանը, թե ՊՈԱԿ-ը ևս վճռական է տրամադրված, Պողոսյանը պատասխանեց. - «Գիտեք, սա ինքնանպատակ չի, սա ինչ-որ պրինցիպի խնդիր չի։ Ծրագիր ենք իրականացնում պիլոտային, ծրագրից մենք գոհ կլինենք, նշանակում է ծրագիրը կգործի, եթե գոհ չլինենք, ընդամենը դա ամրակների վրա է, շատ հանգիստ, հեշտ կապամոնտաժվի և կտեղափոխվի»։