ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը հանգստացնում է ադրբեջանական կողմին՝ «տեղեկություն չունենք Լեռնային Ղարաբաղում Սիրիայից հայ ընտանիքների զանգվածային բնակեցման մասին»: Այս մասին Պոպովը հայտարարել է ադրբեջանական APA լրատվական գործակալության հետ զրույցում, անդրադառնալով լրագրողի` Ղարաբաղում սիրիահայերի բնակեցման մասին հարցին:
«Սիրիայում շարունակվող հակամարտության պատճառով շուրջ երկու միլիոն մարդ փախստական է դարձել, նրանց մեծ մասին տարածաշրջանի երկրները ապաստան են տվել: Այդ ամենը արտացոլված է, մասնավորապես, վերջերս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված՝ Սիրիայի հումանիտար իրավիճակի վերաբերյալ բանաձևում: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա մենք տեղեկություն չունենք այնտեղ սիրիահայ ընտանիքների զանգվածային բնակեցման մասին», - ասել է Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը՝ շարունակելով․ - «Կարելի է ենթադրել, որ եթե նույնիսկ եղել են բնակեցման դեպքեր, ապա քիչ հավանական է, որ դրանք կրեն զանգվածային բնույթ: Այդ մասին մեզ ավելի վաղ տեղեկացրել էր նաև ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը»:
Վերջին երկու տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղ են տեղափոխվել շուրջ երեք տասնյակ սիրիահայ ընտանիքներ, որոնց մեծ մասը բնակություն են հաստատել Քաշաթաղի շրջանում: Սիրիահայերը ասում են, որ Քաշաթաղի շրջանն են ընտրել՝ հաշվի առնելով տեղի և իրենց նախկին բնակավայր Ղամշլիի կլիմայի ընդհանրությունը: Այդ շրջանում վերահաստատված սիրիահայերը զբաղվում են հիմնականում հողագործությամբ: Երկու տարիների ընթացքում տեղական իշխանությունները մասամբ լուծում են տվել նրանց բնակարանային, ինչպես նաև զբաղվածության խնդիրներին:
Այս կապակցությամբ, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը դեռևս անցյալ տարվա օգոստոսին նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունին՝ պնդելով, թե Հայաստանը, «օգտվելով հրադադարի ռեժիմից, ադրբեջանական օկուպացված տարածքների ֆիզիկական, մշակութային և ժողովրդագրական բնույթը փոխելու փորձեր է ձեռնարկում», և նշելով, մասնավորապես, «Ադրբեջանի օկուպացված տարածքներում սիրիահայերի վերաբնակեցման քաղաքականությունը»:
Օրեր անց Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ հակադարձելով Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին և նշելով, թե «տարված լինելով հակամարտության էությունը խեղաթյուրելու և միջազգային հանրությունն ապակողմնորոշելու իր մոլուցքով՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը չի վարանում նույնիսկ դիմել ակնհայտ կեղծիքների ու ապատեղեկատվության»: «Մասնավորապես, բավական է նշել, որ նամակին կից ՄԱԿ-ի քարտուղարությանը փոխանցված այսպես կոչված «վերաբնակեցված անձանց» ցուցակում նշված անձանցից որևէ մեկը երբեք չի եղել և ներկայումս էլ չի գտնվում ԼՂՀ տարածքում», - հայտարարել է Ղարաբաղի արտաքին քաղաքական գերատեսչությունը: