Մատչելիության հղումներ

Մամեդյարովը նամակ է հղել Բան Կի-մունին


ԱՄՆ - ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը զրուցում է լրագրողների հետ, Նյու Յորք, 19-ը օգոստոսի, 2013թ․
ԱՄՆ - ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը զրուցում է լրագրողների հետ, Նյու Յորք, 19-ը օգոստոսի, 2013թ․
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը այս շաբաթ նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունին՝ պնդելով, թե Հայաստանը, «օգտվելով հրադադարի ռեժիմից, ադրբեջանական օկուպացված տարածքների ֆիզիկական, մշակութային և ժողովրդագրական բնույթը փոխելու փորձեր է ձեռնարկում»:

APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բողոքել է, մասնավորապես, թե Հայաստանը «նոր բնակավայրերի ստեղծմանը, օդանավակայանի վերականգնմանը և ճանապարհների շինարարությանը ուղղված անօրինական գործողություններ է կատարում», ինչպես նաև «շարունակում է Ադրբեջանի օկուպացված տարածքներում սիրիահայերի վերաբնակեցման քաղաքականությունը»:

«Հայաստանը, օգտվելով բանակցային գործընթացից և անօրինական գործունեությամբ զբաղվելով օկուպացված տարածքներում, ձգտում է “fait accompi” (կատարված փաստ) քաղաքականություն պարտադրել, դրանով իսկ խախտել բանակցությունների ճանապարհով հակամարտության կարգավորման և տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման հեռանկարը», - Բան Կի-մունին գրել է Մամեդյարովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG