Մատչելիության հղումներ

Ղարաբաղի նախագահը ընդունել է Հայաստանի ԿԳ նախարարին


Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյան, արխիվ
Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյան, արխիվ
Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը այսօր ընդունել է Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին:

«Հանդիպմանը, որին մասնակցել են ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը, քննարկվել են Արցախում գիտության և կրթության զարգացմանը և այս ոլորտում երկու հայկական հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր», - փոխանցում է Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջը:

Հայաստանի կրթության և գիտության նախարարը երկօրյա աշխատանքային այցով Ղարաբաղ է մեկնել երեկ: Այցի շրջանակներում ստորագրվել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի կրթության և գիտության նախարարությունների միջև կրթության և գիտության բնագավառում 2014-2020 թվականների Համագործակցության ծրագիր, փոխանցում է Հայաստանի կրթության և գիտության նախարարության լրատվական ծառայությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG