Մատչելիության հղումներ

Աշոտյանը մեկնել է Լեռնային Ղարաբաղ


Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը այսօր երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղ:

Հայաստանի կրթության և գիտության նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ Լեռնային Ղարաբաղի ղեկավարների հետ, մասնակցություն Ղարաբաղի Ազգային ժողովում ավագ դպրոցների թեմայով խորհրդարանական լսումներին, այցելություն Արցախի պետական համալսարան և հանդիպումներ պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ:

Արմեն Աշոտյանը կայցելի նաև Ղարաբաղի հարավային շրջաններ:

Այցի շրջանակում նախատեսվում է համագործակցության պայմանագրի ստորագրում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի կրթության և գիտության նախարարությունների միջև:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG