Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը կարող է գործազուրկ դարձնել ձկնաբուծությամբ զբաղվող մոտ 11 հազար մարդու:
Այսօր «Ազատության» հետ զրույցում այս մտահոգությունը բարձրաձայնեց Հայ ձկնաբույծների միավորման ղեկավար Արթուր Աթոյանը:
Նրա փոխանցմամբ` Մաքսային միությունում գործում են ավելի բարձր մաքսատուրքեր ձկան կերի մասով, և եթե Հայաստանի կառավարությունը չկարողանա զիջումներ կորզել Մաքսային միությունից, ապա միության անդամ դառնալուց հետո մեր երկրում ձկան կերը կթանկանա, քանի որ այն Հայաստան է ներմուծվում Չիլիից ու եվրոպական երկրներից:
Ձկան կերի թանկացումը լուրջ հարված կլինի մեր երկրում գործող ձկնաբուծական մոտ 180 ընկերությունների համար:
«Եվ եթե մենք շուկայում չունենք համապատասխան գնորդ, ինքնըստինքյան թանկացումը վնաս է հասցնում արտադրողին, ինչպես նաև սպառողին: Միանշանակ մենք կունենանք աշխատատեղերի կորուստ, մենք կունենանք գործազրկություն, մենք կունենանք ընտանիքի ապրուստի միջոց հայթայթելու հնարավորության կորուստ, և այս ամենը կանդրադառնա մեր բնակչության ընդհանուր կենսամակարդակի վրա», - ասաց Աթոյանը:
Մաքսային միության բարձր մաքսադրույքների վերաբերյալ ավելի վաղ իրենց մտահոգություններին էին հնչեցրել Հայաստանի ավտոներկրողների միության ներկայացուցիչները՝ նշելով, որ մեր երկրի անդամակցությունը այդ միությանը կհանգեցնի օգտագործված ավտոմեքենաների գների եռապատիկ թանկացման, ինչի հետևանքով կտրուկ կնվազի սպառումը, և այդ գործով զբաղվող մոտ 7000 անհատ ձեռներեց կդառնա գործազուրկ:
Հայաստանի և Մաքսային միության մաքսային դրույքաչափերի տարբերության վերաբերյալ անցած ամիս պարզաբանմամբ հանդես եկավ Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը: Նրա խոսքով` մաքսային օրենսգրքում ներառված 11 553 տող ապրանքներից մոտ 60 տոկոսի դեպքում Մաքսային միությունում գործում են ավելի բարձր մաքսային դրույքաչափեր, քան Հայաստանում:
Արթուր Աթոյանը շարունակեց, թե այժմ աշխատանքներ են տանում, որպեսզի Հայաստանի կառավարությունը ձկան կերի հարցը նույնպես ներառի Մաքսային միության հետ նախատեսված բանակցություններում:
Ռուսաստանը, նրա խոսքով, շահագրգռված է, որ ձկան կերի մասով գործեն բարձր մաքսատուրքեր, որովհետև այդ երկրում արտադրում են ձկան կեր, ու բարձր մաքսատուրքերով Մոսկվան ձգտում է պաշտպանել իր արտադրողին:
Հարցին, թե ինչու չեն ցանկանում ձկան կերը ներմուծել Ռուսաստանից, Աթոյանը պատասխանեց. - «Ռուսական կերը իր որակական հատկանիշներով, մինչև 2011 թվականը մեր ունեցած ուսումնասիրությունների արդյունքներով, զիջում է եվրոպականին և' գնային, և' որակական առումով»: