Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը կհանգեցնի օգտագործված ավտոմեքենաների գների եռապատիկ թանկացման, ինչի հետևանքով կտրուկ կնվազի սպառումը, և այդ գործով զբաղվող մոտ 7000 անհատ ձեռներեց կդառնա գործազուրկ, ահազանգում են Հայաստանի ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանն ու միության այլ ներկայացուցիչներ:
«Եթե մենք մի միություն ենք մտնելու և զրկվելու ենք մեր աշխատանքից, դրա համար ենք մենք դեմ [Մաքսային միությանը]»,- ասաց Հովհաննիսյանը։
Այլևս գաղտնիք չէ, որ Մաքսային միությանը անդամակցելուց հետո Հայաստանում սպասվում է ապրանքների թանկացում: Սա ընդունում են նաև կառավարությունում: Օրերս հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը հայտարարեց, որ Մաքսային միության անդամակցությամբ պայմանավորված գնաճը չի գերազանցի 1.5 տոկոսը։
«Սա սոցիալական շատ լուրջ հարց է, այդ պայմաններով մտնելով Մաքսային միություն մենք կդառնանք գործազուրկ, և մենք ու մեր ընտանիքների անդամները՝ մոտ 20 հազար հոգի, կբախվենք հացի խնդրի»,- այսօր ընդգծեց Հայաստանի ավտոներկրողների միության նախագահը:
Նրա խոսքով, օրինակ, Ռուսաստանը անցումային շրջան սահմանեց՝ 8 տարի, և օգտագործված ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացման օրենքը ընդունվեց 2006-ին, սակայն ուժի մեջ մտավ այս տարվա հունվարի 1-ին, «իսկ Հայաստանում իշխանությունները ցանկանում են այդ քայլին դիմել անմիջապես»:
«Հինգ տարեկանից ներքև մեքենաները, շարժիչի ծավալը՝ 1 խմ-ը բազմապատկում ենք մինչև հինգ եվրոյով, եթե ավտոմեքենա ներկրողները ներմուծում են 10-15 տարեկան ավտոմեքենաներ, պատկերացրեք, մասսայական տարածում ունեցող մեքենաները, օրինակ, «Օփել Աստրա»-ները, «Օփել Վեկտրա»-ները, 1.8 շարժիչով, փաստորեն 1800 խորանարդը պետք է բազմապատկվի 4-5 եվրոյով։ Կստացվի, որ եթե այսօր մաքսազերծում ենք 1200 դոլարով, կարող է մյուս տարի 6000-9000 եվրոյով մաքսազերծենք։ Եթե մոտ 10 000-ի մոտ մաքսազերծենք, իսկ մենք ներկրում ենք մոտ 3000-3500 դոլարանոց մեքենաները, 10-15 տարեկան մեքենաները, որ վաճառում ենք 5000-5500 հազար դոլարով, կվաճառվի 15 000 դոլարով»,- ասաց Հովհաննիսյանը։
Գերմանական, ճապոնական, ֆրանսիական, ամերիկյան և այլ արտադրողներ իրենց գործարաններն ունեն Ռուսաստանում և ավտոմեքենաներ են արտադրում այնտեղ: Թե ինչո՞ւ շահավետ չէ Ռուսաստանից ներմուծել օգտագործված ավտոմեքենաներ, միության ներկայացուցիչները պարզաբանեցին, որ նախ այդ մեքենաների որակը այն չէ, ինչ Եվրոպայից կամ Ճապոնիայից ներմուծված օգտագործված մեքենաներինը, բացի այդ էլ Ռուսաստանից ավելի ծախսատար է մեքենա ներմուծել, քան հարևան Վրաստանից, որտեղից հիմնականում ներմուծում են հայաստանյան անհատ ձեռներեցները:
Մեր զրուցակիցների ներկայացմամբ, չեն թանկանա կամ աննշան կթանկանան Հայաստանում գործող ավտոսրահների առաջարկած ավտոմեքենաները: Քանի որ այդ սրահները պաշտոնական ներկայացուցչություններ են, ներմուծում են հենց արտադրողից ու առաջարկում են նոր ավտոմեքենաներ, Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունից հետո կարող են ներմուծել Ռուսաստանում արտադրվող օտարերկրյա ավտոմեքենաներ: Այդ պարագայում հայաստանյան ավտոշուկան կարող է ընդհանրապես զրկվել փոքր ու միջին ավտոներկրողներից, ովքեր կսնանկանան, և շուկան ամբողջովին կմնա խոշորներին կամ, ինչպես այսօր ասացին, մեր զրուցակիցները, օլիգարխներին: Կտուժեն նաև սպառողները, ովքեր ստիպված են լինելու ավտոմեքենաներ գնել միայն ավտոսրահներից:
«Խոշոր ներկրողների համար ձեռնտու է»,- ասաց Տիգրան Հովհաննիսյանը։
Հայաստանի ավտոներկրողների միությունը դիմել է կառավարությանը՝ խնդրելով Մաքսային միության հետ նախատեսված բանակցություններում բացառություն ստանալ իրենց մասով: Հարցը ներառված է բանակցային փաթեթում:
«Մեր իշխանությունները պետք է հասկանան մենք հոգում ենք մեր ընտանիքների հացը և այստեղ չի կարող զիջում լինել: Ոչ ոք չի կարող սոված մնալ»,- այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց անհատ ձեռներեց Հենրիկ Հայրապետյանը, ով նույնպես ավտոմեքենա է բերում Վրաստանից ու վաճառում Երևանի ավտոշուկայում.- «Հիմա որ բարձրանում է մաքսազերծումը, վաղը էդ ավտոն ո՞վ է առնելու, որ ես իմ ընտանիքին պահեմ։ Մենակ թալանով չէ, ինչքա՞ն կարելի է խեղճ ապրել, ինչքա՞ն կարելի է մարդկանց ինքնասիրության հետ խաղալ, էլ տեղ չկա, գնանք մեզ մոստից գցե՞նք, ի՞նչ անենք»։