Ազգային ժողովի հաշվիչ հանձնաժողովում ընդգրկված ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչները հանձնաժողովի արտահերթ նիստ են հրավիրում, որտեղ քննարկվելու է երեկ տեղի ունեցած քվեարկությունների ձայների հաշվարկման օրինականության հարցը։
Խմբակցություններից հանձնաժողովում ընդգրկված 4 անդամները՝ Լյուդմիլա Սարգսյանը ՀԱԿ-ից, Տիգրան Ուրիխանյանը՝ «Բարգավաճ Հայաստանից», Թևան Պողոսյանը՝ «Ժառանգությունից» և Արծվիկ Մինասյանը՝ ՀՅԴ-ից, այսօր հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որտեղ նշվում է, որ իրենց նախաձեռնած արտահերթ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 26-ին ժամը 15-ին։
Նիստի ընթացքում քննարկվելու են նաև կազմակերպական հարցեր, Արծվիկ Մինասյանը չբացառեց, որ կդրվի նաև ղեկավարության փոփոխության հարցը: Այս պահին հանձնաժողովի ղեկավարը հանրապետական Սուքիաս Ավետիսյանն է։
Հայ-ռուսական գազային համաձայնագրերի` վավերացված չլինելու մասին ընդդիմադիրների փաստարկները Ազգային ժողովի պետաիրավահական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետական Դավիթ Հարությունյանի կարծիքով շատ թույլ են:
Հիշեցնենք, համաձայնագրերի քվեարկությունը տեղի ունեցավ բաց ընթացակարգով, որը ընդդիմադիր խմբակցությունները բոյկոտեցին, այնուհետև հանդես եկան հայտարարությամբ, որտեղ ասվում էր, որ բաց քվեարկության ընթացքում խախտվել է Ազգային ժողովի կանոնակարգ օրենքը: Մասնավորապես նշվում էր, որ Ազգային ժողովի հաշվիչ հանձնաժողովը պետք է նիստ գումարեր և քվեարկության արդյունքները հաստատեր, մինչդեռ հանձնաժողովը որևէ նիստ չի գումարել, քանի որ հանձնաժողովի 7 անդամներից 4-ը, ովքեր ներկայացնում են ընդդիմադիր խմբակցությունները, ներկա չեն եղել:
Դավիթ Հարությունյանի խոսքով, տվյալ դեպքում հանձնաժողովի որոշում պետք չէր ընդունել, քանի որ այստեղ հանձնաժողովը պետք է կատարեր գործողություն, տվյալ դեպքում` հաշվեր պատգամավորների ձայները:
«Այն դեպքում, օրինակ, երբ պետք է իրականացվի գաղտնի քվեարկություն, նման դեպքում հանձնաժողովը պարտավոր է սահմանել քվեաթերթիկների ձևը, քվեաթերթիկների քանակը և այլն: Սահմանելը դա նշանակում է ակտ ընդունել, որոշում ընդունել և իսկապես նման որոշումներ ընդունվում են ձայների առնվազն կեսով: Ի տարբերություն դրա, երբ խոսքը վերաբերում է գործողության, որևէ որոշում չի ընդունվում, այնպես որ, այդ տեսանկյունից ես համարում եմ, որ հիմնավորումները շատ թույլ են», - իր տեսակետը մանրամասնեց Հարությունյանը:
Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի կարծիքով Դավիթ Հարությունյանը պարզապես մոլորության մեջ է, քանի որ փաստ է` հաշվիչ հանձնաժողովի բոլոր անդամները պետք է հնարավորություն ունենային հաշվել քվեարկության արդյունքները և այնուհետև արձանագրություն կազմել: Գազային պայմանագրերի քվեարկման հետ կապված ամբողջ գործընթացը, Փոստանջյանի գնահատմամբ, կազմակերպված հանցագործություն է. - «Հանձնաժողովը պետք է առնվազն ձայների մեծամասնությամբ ընդունի որոշում, որ` այս քվեարկությանը մասնակցել են x թվով անձինք, ովքեր են կողմ եղել, ովքեր են դեմ եղել, ովքեր են ձեռնպահ եղել: Նման արձանագրություն չկա»:
Ազգային ժողովի 4 ոչ իշխանական խմբակցությունները իրենց հայտարարությունում նշել էին, որ առաջիկա օրերին Սահմանադրական դատարանում վիճարկելու են տեղի ունեցած քվեարկության օրինականությունը։ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը լուրջ կասկածներ ունի, որ Սահմանադրական դատարանը ընդհանրապես վարույթ կընդունի հայցը։
«Երկու լուրջ արգելք կա իրենց ճանապարհին: Առաջինը այն է, որ այնուամենայնիվ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքը չէր էլ ենթադրում հաշվիչ հանձնաժողովի կողմից որոշման ընդունում, իսկ երկրորդը դա Սահմանադրական դատարանի մասին օրենքն է, որը անդրադարձ է կատարում վավերացման վերաբերյալ Ազգային ժողովի որոշումներին միմիայն Սահմանադրությամբ նախատեսված պահանջների պահպանման տեսանկյունից», - կարծիք հայտնեց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահը:
Իսկ այն հարցին, թե ինչ քայլերի կարող են դիմել խմբակցությունները, եթե կարծում են որ խախտվել է քվեարկության կարգը, Դավիթ Հարությունյանը այսպես պատասխանեց. - «Ոչ մի բան»: