Մատչելիության հղումներ

Հայաստանի նպատակը Եվրասիական միության ձևավորմանը մասնակցելն է


Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը
Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը
Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի ձևակերպմամբ` Ռուսաստանը ոչ թե զարմացած, այլ հիացած է Մաքսային միությանն անդամակցության ուղղությամբ Հայաստանում կատարվող աշխատանքի տեմպերով:

Անցած երկուշաբթի, հիշեցնենք, մեր երկրում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը ասել էր, թե Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության արագ տեմպերը շարունակում են զարմացնել Ռուսաստանին։

Փաստարկելով, թե ինչու է Հայաստանը ջանում հնարավորինս արագ ավարտին հասցնել անդամակցությունը Մաքսային միությանը` փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն ասաց. - «Նախատեսվում է ստորագրել մի նոր համաձայնագիր Եվրասիական միության ձևավորման մասին, և կան ծրագրեր, որ այդ միությունը պետք է սկսի գործել 2015 թվականի հունվարի 1-ից: Հենց որ սկսում է գործել Եվրասիական միությունը, արդեն որպես կազմակերպություն Մաքսային միությունը և ընդհանուր տնտեսական այդ տարածքը, ըստ էության, տարրալուծվում են դրա մեջ: Հետևաբար, եթե դու դանդաղում ես, ապա դու կարող ես դառնալ անդամ մի կազմակերպության, որը ըստ էության արդեն չկա: Այսինքն մեր նպատակը կայանում է նրանում, որ մենք այդ կազմակերպությունների անդամ դառնանք և մասնակցենք, ինչպես դա հայտարարեց հանրապետության նախագահը սեպտեմբերի 3-ին նախորդ տարվա, և մասնակցություն ունենանք արդեն Եվրասիական միության ձևավորմանը»:
XS
SM
MD
LG