«Այն, որ Հայաստանի իշխանությունները չեն ցանկանում հրապարակել Մաքսային միությանը մեր երկրի անդամակցության «ճանապարհային քարտեզը», վկայում է, որ փաստաթղթում իրական սպառնալիքներ կան Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության համար», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Դեմ ենք Ռուսաստանի հետ Մաքսային միությանը» խմբի անդամ Դանիել Իոաննիսյանը:
Նա դիմել է Հայաստանի վարչապետին, Էկոնոմիկայի նախարարություն և Արտգործնախարարություն՝ անցած տարվա դեկտեմբերի 24-ին Մոսկվայում նախագահների մակարդակով հաստատված Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության միջոցառումների ցանկի` «ճանապարհային քարտեզի» մի օրինակն իրեն տրամադրելու խնդրանքով, սակայն բոլոր տեղերից մերժում է ստացել:
Ընդ որում, մինչև դեկտեմբերի 24-ը ուղարկած իր դիմումներին Էկոնոմիկայի նախարարությունից ու արտգործնախարարությունից տարբեր պատասխաններ էին ստացվել:
«Փոխարտգործնախարարն ասաց, որ դեռևս համաձայնեցման փուլում է, վերջնական փաստաթուղթ չկա և չենք կարող տրամադրել, իսկ Էկոնոմիկայի նախարարությունն ասաց, որ «Ծառայողական օգտագործան համար» նշումով փաստաթուղթ է», - փոխանցեց Իոաննիսյանը:
Իսկ երբ Մոսկվայում հաստատվեց «ճամապարհային քարտեզը», երկու նախարարություններից էլ գրել են, որ այն չեն կարող տրամադրել, քանի որ փաստաթղթի վրա առկա է «Ծառայողական օգտագործման համար» նշումը:
«Մաքսային միությանը միանալու Հայաստանի ճանապարհային քարտեզը հաստատվել է 2013 թվականի դեկտեմբերի 24-ին, սակայն այն դեռևս հրապարակման ենթակա չէ, որովհետև պարունակում է «ծառայողական օգտագործման համար» նշումը: Ներկայում բանակցություններ են ընթանում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ՝ փաստաթուղթը հրապարակային դարձնելու վերաբերյալ», - ասված է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի պատասխանում:
«Զավեշտալի է: Ասում է, որ ներկայումս բանակցություններ են ընթանում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ փաստաթուղթը հրապարակային դարձնելու վերաբերյալ: Բայց, ըստ էության, արտգործնախարարությունը Մոսկվայի թույլտվությունն է ակնկալում կամ հայցում` փաստաթուղթը հրապարակելու համար», - մեկնաբանեց Իոաննիսյանը:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանի փոխանցմամբ` հայաստանյան պաշտոնյանները պետք է հիմնավորեն իրենց մերժումը՝ վկայակոչելով Հայաստանի օրենքները, թե ինչո՞ւ են մերժում տրամադրել ճանապարհային քարտեզը. - «Մերժումը հիմնավոր չի կարող համարվել, որովհետև, թեև նշվում է, որ տվյալ փաստաթուղթը պարունակում է «Ծառայողական օգտագործման համար» նշումը, այս նշումը չի հիմնավորում, որ դա իսկապես պարունակում է ծառայողական գաղտնիք: Երկրորդը, չի հիմնավորվում, թե որ իրավական նորմի հիման վրա է ինքը տվյալ փաստաթուղթը համարում տրամադրման ոչ ենթակա փաստաթուղթ: Մերժողը պարտավոր է հղում անել այն օրենքի այն դրույթին, որի հիման վրա ինքը մերժում է տվյալ փաստաթղթի տրամադրումը»:
Հավելենք, որ «Ազատություն»-ը նույնպես օրեր առաջ գրավոր դիմել էր Էկոնոմիկայի նախարություն՝ «ճանապարհային քարտեզը» տրամադրելու խնդրանքով: Մինչև օրս այնտեղից պատասխան չկա: Նախարարության մամուլի ծառայությունից այսօր փոխանցեցին, թե առաջիկայում կպատասխանեն, սակայն ընդգծեցին, որ դա չի նշանակում, թե մեզ կտրամադրեն այդ փաստաթուղթը:
«Վստահ եմ՝ եթե այդ փաստաթղթում Հայաստանի համար լավ բաներ գրված լինեն, մեր իշխանությունները առանց հապաղելու այն կհրապարակեին»,- ասաց Դանիել Իոաննիսյանը`շարունակելով. - «Ես համոզված եմ, որ այդ փաստաթղթում կան բազմաթիվ սպառնալիքներ, որովհետև, եթե չլինեին, այդ փաստաթուղթը կհրապարակվեր: Եթե սա ամեն կերպ գաղտնի է պահվում, ուրեմն ոչ մի լավ բան այստեղ չկա»:
Իոաննիսյանը հավելեց, որ դիմելու է դատարան՝ բողոքարկելու ճանապարհային քարտեզը հրապարակելու իշխանությունների մերժումը:
Էկոնոմիկայի նախարարությունից և արտգործնախարարությունից այսօր չարձագանքեցին Դանիել Իոաննիսյանի և Շուշան Դոյդոյանի հայտարարություններին: