ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքը, Ժակ Ֆորը և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը ուրբաթ օրը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և էլմար Մամեդյարովի հետ Փարիզում կայացած հանդիպումից հետո հայտարարությամբ են հանդես եկել։
«Համանախագահները և նախարարները քննարկեցին խաղաղ կարգավորման գործընթացը առաջ մղելուն վերաբերող հարցեր` հիմք ընդունելով Վիեննայում նոյեմբերի 19-ին կայացած գագաթնաժողովը, ինչին հետևեց դեկտեմբերի 5-ին Կիևում նախարարների հանդիպումը։ Նախարարները վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը` շարունակել աշխատանքը խաղաղ բանակցային լուծման ուղղությամբ», - ասված է հայտարարությունում։ - «Դեսպան Կասպշիկը տեղեկացրեց համանախագահներին սահմանին և հակամարտության շփման գծում իրավիճակի վերջին զարգացումների վերաբերյալ: Համանախագահները խորը մտահոգություն հայտնեցին տարածաշրջանում շարունակվող բռնությունների կապակցությամբ և շեշտեցին, որ վերջին միջադեպերը խաթարում են բանակցությունները և նվազեցնում են խաղաղության հեռանկարները: Համանախագահները կոչ արեցին կողմերին լիովին և անվերապահորեն հարգել հրադադարի համաձայնագրի պայմանները»։
Համանախագահները ծրագրում են այցելել տարածաշրջան առաջիկա շաբաթներին, որպեսզի շարունակեն բանակցությունները նախագահների հետ: