Ուրբաթ օրը Փարիզում տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Ջեյմս Ուորլիքի և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հանդիպումը:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության տարածած հաղորդագրության համաձայն՝ արտգործնախարարները սկզբում առանձին հանդիպումներ են ունեցել համանախագահների հետ, ապա բանակցությունները շարունակվել են ընդլայնված ձևաչափով` նախարարների, համանախագահների և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ։
Հիմնվելով նոյեմբերի 19-ին Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների վրա և ի շարունակություն դեկտեմբերի 5-ին Կիևում ԱԳ նախարարների հանդիպման` քննարկվել են խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով ձեռնարկվելիք քայլերը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ ամսվա առաջին կեսին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների` տարածաշրջան այցելելու վերաբերյալ:
Նալբանդյանը համանախագահների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում լարվածության շեշտակի մեծացման և հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումների, Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով հնչեցվող ռազմատենչ և Հայաստանի նկատամամբ տարածքային նկրտումներ պարունակող հայտարարությունների վրա, որոնք ակնհայտ սադրիչ բնույթ են կրում և լուրջ հարված են հասցնում բանակցային գործընթացին, ասված է Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրությունում։
Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ դրանք նվազեցնում են հիմնախնդրի կարգավորման և խաղաղության հասնելու հեռանկարները և ակնհայտ արհամարհանք են եռանախագահ երկրների ղեկավարների կողմից բազմիցս արված կոչերին` ձեռնպահ մնալու հայտարարություններից և գործողություններից, որոնք կարող են ավելացնել լարվածությունը տարածաշրջանում և հանգեցնել իրավիճակի էսկալացիայի:
Այս համատեքստում Հայաստանի արտգործնախարարը կարևորել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների` հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունների կյանքի կոչումը՝ որպես սադրանքների կանխարգելման հնարավոր մեխանիզմ:
Հանդիպումից հետո Մինսկի խմբի համանախագահները հայտարարությամբ են հանդես եկել, որում, մասնավորապես, ասված է. - «Նախարարները վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը` շարունակել աշխատանքը խաղաղ բանակցային լուծման ուղղությամբ: Դեսպան Կասպշիկը տեղեկացրեց համանախագահներին սահմանին և հակամարտության շփման գծում իրավիճակի վերջին զարգացումների վերաբերյալ: Համանախագահները խորը մտահոգություն հայտնեցին տարածաշրջանում շարունակվող բռնությունների կապակցությամբ և շեշտեցին, որ վերջին միջադեպերը խաթարում են բանակցությունները և նվազեցնում են խաղաղության հեռանկարները: Համանախագահները կոչ արեցին կողմերին լիովին և անվերապահորեն հարգել հրադադարի համաձայնագրի պայմանները»։