Չորեքշաբթի օրը Կիևում կայացել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Ջեյմս Ուորլիքի և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հանդիպումը:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առանձնազրույցից հետո նրանց են միացել Մինսկի խմբի համախագահները և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչը։
«Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ նոյեմբերի 19-ին Վիեննայում կայացած հանդիպման համատեքստում համանախագահները շարունակեցին նախարարների հետ քննարկումները՝ խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով, մտքեր փոխանակվեցին հակամարտության գոտում լարվածության նվազեցմանն ուղղված հնարավոր քայլերի վերաբերյալ», - ասված է Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդագրությունում:
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ նախարարները և համանախագահները պայմանավորվել են առաջիկա շաբաթների ընթացքում շարունակել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ հետագա քննարկումները: Համանախագահները հայտնել են այդ նպատակով առաջիկայում տարածաշրջան այցելելու իրենց մտադրությունը։
«ԱԳ նախարարներն, ընդգծելով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահության՝ որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափի կարևորությունը, շնորհակալություն հայտնեցին նրանց խաղաղ կարգավորմանն ուղղված շարունակական ջանքերի համար», - ասված է պաշտոնական հաղորդագրությունում: