Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահներ, իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչներ Վարդան Այվազյանն ու Արտակ Զաքարյանը տեղյակ չեն, թե 155 միլիոն դոլարի ինչ պարտք էր, որի դիմաց Հայաստանը երեկ զիջեց «ՀայՌուսգազարդ»-ում ունեցած վերջին 20 տոկոս պետական բաժնեմասը:
«Ես չգիտեմ ինչ պարտքի մասին եք դուք խոսում», - ասաց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: - «Սա սովորական առևտրային գործարք է: Թե ինչ պարտքի համար` պարտքերը պետք է արտացոլված լինի. պետական բյուջեն բոլորիդ դատին ներկայացված է` մանրամասն, տող առ տող: Ինքը իր դրամային արտահայտությամբ շատ շուտով երևալու է»:
ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նույնպես չկարողացավ կոնկրետ բացատրություն տալ: Միայն ենթադրեց. - «Կարծում եմ, որ գազի վերաբերյալ տեղի ունեցած համաձայնագիրը դա այն հնարավորությունն է, որը Հայաստանի բիզնես միջավայրը ստանում է առաջիկա չորս տարիների համար ունենալու էներգետիկ հնարավոր ռիսկերից խուսափելու և ավելի ապահով տնտեսվարում իրականացնելու համար: Իսկ էներգետիկ անվտանգությունը մեր պետության համար կարևոր դերակատարություն ունի… Դա [պարտքը] ավելի շատ մասնագետների հաշվարկի խնդիրն է: Ես հիմա կդժվարանամ ձեր հարցին պատասխանել, բայց խնդրի քաղաքական արժեքը շատ ավելի կարևոր է տվյալ պարագայում»:
Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կարծում է, որ թեև «ՀայՌուսգազարդ»-ը բորսայում չի սակարկվում և դրա իրական գինը հայտնի էլ չէ, բայց նման կարգի ընկերությունների գինը հաշվարկելու համար նվազագույնը մեկ տարվա վաճառքի ծավալը պետք է բազմապատկել երեքով: Այսինքն` «Հայռուսգազարդ»-ի գինը 1.2 միլիարդ դոլարից պակաս չէ, դրա քսան տոկոսը, հետևաբար, 200 միլիոն դոլար է:
Բագրատյանը հսկայական հանրային գույքը օտարելու բացատրություններ է պահանջում իշխանություններից. ինչո՞ւ 155 միլիոնով, ինչի՞ դիմաց, եթե մեզ մատակարարվող գազը եվրոպականից էլ թանկ է:
«Եվրոպայում 500 դոլար է, մեզ մոտ` 391: Եվրոպական գազն ավելի կալորիական է. եթե կալորիականությունն ենք հավասարեցնում, մեր գազն ավելի թանկ է», - փաստարկեց նա:
Ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերություն ղեկավար Ալեքսեյ Միլլերը երեկ հայտարարել էր, որ գազը Հայաստանին կվաճառվի Ռուսաստանի ներքին գներով: Հրանտ Բագրատյանը սրա բացատրությունը նույնպես պահանջում է. - «Ռուսաստանում այսօր` Սարատովում կամ Ռոստովում գազն արժե 125 դոլար: Եթե մենք Մաքսային միության մեջ ենք, մաքսատուրք գազի վրա չկա, ինչո՞ւ են այդ նույն գնով մենք չպիտի առնենք: Ավելին` գազը, եթե մենք Մաքսային միության տարածքում ենք, Հայաստանում պետք է ավելի էժան լինի, քան Ռուսաստանում, որովհետև ապրանքը արտահանելիս ավելացված արժեքի հարկ չկա, հանվում է»:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը «ՀայՌուսգազարդ»-ում կառարավության ունեցած 20 տոկոսը ռուսներին փոխանցելը համարում է նվեր. - «Նվերը տրվեց նրա համար, որպեսզի Սերժ Սարգսյանը կարողանա երկարաձգել իր ապօրինի գուբերնատորի պաշտոնի ժամկետը»:
Պատգամավոր Միքայել Մելքումյանը («Բարգավաճ Հայաստան») չի կարծում, թե «ՀայՌուսգազարդ»-ը ամբողջությամբ ռուսական ընկերություն դարձնելը Սերժ Սարգսյանի համար իշխանությունը պահելու միջոց է: Նրա խոսքով` ապագայում կերևա, թե Հայաստանը շահե՞ց, թե՞ տուժեց այդ գործարքից. - «Այս արագ փոփոխվող գների պայմաններում, եթե Ռուսաստանում գները փոխվեն, Ռուսաստանը ո՞նց էր ապահովելու, ասենք, 2024 թվականին այն գինը, որ մենք հիմա արձանագրում ենք: Բայց նրանք գնացին դրան, որ` մինչև [20]18 թիվը ստատուս քվոն մենք պահպանելու ենք»:
Հայ-ռուսական բանակցությունների արդյունքում երեկ ստորագրվել է 12 պայմանագիր: Հայտնի են այդ պայմանագրերի միայն վերնագրերը, բովանդակությանը որևէ մեկը տեղյակ չէ: Դրանք չեն հրապարակվել ո’չ Հայաստանի, ո’չ Ռուսաստանի նախագահների կայքէջերում:
Իշխանության ներկայացուցիչներն այսօր միայն ընդհանուր գովեստի խոսքեր էին ասում դրանց ազդեցության մասին, խոսում էին հայ-ռուսական հարաբերությունները նոր նշաձողի բարձրացնելու մասին:
Նախագահ Սերժ Սարգսյանը ռուսաստանցի իր պաշտոնակցի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին ասել էր, թե Հայաստանի և Ռուսաստանի միջև ստեղծվելու է նաև միջպետական նախագահական խորհուրդ: Հարցին, թե ինչով է զբաղվելու այդ խորհուրդը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը արձագանքեց. - «Ես հիմա կդժվարանամ ձեր հարցին պատասխանել: Այնուամենայնիվ, դա կլինի այն մարմինը, որը ավելի բարձր մակարդակով, ավելի հաճախակի դարձնելով շփումները և ավելի արդյունավետ դարձնելով աշխատանքը կառավարման համակարգում` հնարավորություն կտա բոլոր գոյություն ունեցող խնդիրների համար ունենալ լուծման ևս մեկ կարևորագույն հարթակ»: