Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ պաշտոնական այցով Հայաստան է եկել 12 տարի առաջ՝ 2001 թվականի սեպտեմբերին:
Ըստ ռուսական լրատվամիջոցների` այդ այցի գլխավոր նապատակը երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունները խթանելն էր: Հիշեցնենք, որ հենց այդ այցի ընթացքում Վլադիմիր Պուտինն ու Ռոբերտ Քոչարյանը քննարկեցին Ռուսաստանին Հայաստանի ունեցած 114 միլիոն դոլարի պարտքը մարելու խնդիրը: Մասնավորապես, պարտքի դիմաց Ռուսաստանին առաջարկվեցին հայաստանյան մի շարք ձեռնարկություններ, և մեկ տարի անց Հայաստանը 100 միլիոն դոլարի պարտքի դիմաց Ռուսաստանին փոխանցեց Հրազդանի ջերմակայանը, «Մարս» գործարանը և 3 գիտական հաստատություններ՝ Մաթեմատիկական մեքենաների, Նյութագիտության եւ Ավտոմատ կառավարման ինստիտուտները: Ընդ որում, «Գույք պարտքի դիմաց» պայմանագիրը հայկական կողմից ստորագրեց այն ժամանակ դեռ Պաշտապանության նախարար Սերժ Սարգսյանը:
Ուշագրավ է, որ այս գործարքի մասին գրելով` «Իզվեստիա»-ն մեջբերելով Պուտինի և Քոչարյանի խոսքերը` նշում է, թե նախագահները համակարծիք են այն հարցում, որ պարտքի դիմաց հայաստանյան ձեռնարկությունների փոխանցումը Ռուսաստանին այևս չի դիտվում որպես «հայրենքը վաճառելու հիստերիա»: Ըստ ռուսաստանյան թերթի` Ռոբերտ Քոչարյանի հետ Վլադիմիր Պուտինի շփումը շատ դյուրին էր: Այդ մասին խոսել է նաև Պուտինը ՝ ասելով, թե «Քոչարյանի հետ նույն քաշային կատեգորիայում ենք գտնվում»:
«Գույք պարտքի դիմաց» գործարքը, սակայն, Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցի միակ ձեռքբերումը չէր. 2001-ի սեպտեմբերին Վլադիմիր Պուտինը նաև անդրադարձել էր Հայաստանի էլկտրացանցերի մասնավորեցման խնդրին ՝ հույս հայտնելով, որ անցկացվող միջազգային մրցույթում ռուսական «ՌԱՈ ԵԷՍ» ընկերությունը հաջողություն կունենա: Այդպես էլ եղավ. 2002 -ին Հայաստանի բաշխիչ էլեկտրացանցերը նույնպես փոխանցվեցին ռուսներին:
Ի դեպ, ռուսական մամուլը ընդգծում էր, որ 2001-ին Պուտինը Հայաստան էր ժամանել տպավորիչ էներգետիկ պատվիրակությամբ՝ «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսանդր Միլերի և «Իտեռա» ընկերության ղեկավարի ուղեկցությամբ: Որոշ տեղեկությունների համաձայն` այցի ընթացքում պետք է քննարկվեր Իրան- Հայաստան գազամուղի կառուցման աշխատանքերում ռուսական «Իտեռա»-ի մասնակցության հարցը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Իրան-Հայաստան գազատարը նույնպես փոխանցվել է ռուսական «Գազպրոմ»-ի վերահսկողությանը: 2003-ին ռուսական «ՌԱՈ ԵԷՍ»-ին փոխանցվեց նաև «Հրազդան-Սևան» կասկադը: Կարելի է ասել, որ Հայաստանի էներգետիկ ոլորտի փաստացի մենաշնորհելու տեսանկյունից Վլադիմիր Պուտինի այդ այցը խիստ արդյունավետ էր:
Բայց այսքանով Պուտինի ձեռքբերումները չավարտվեցին: 2001-ի պաշտոնական այցի շրջանակներում նա այցելեց Երևանի պետական համալսարան, որտեղ ինչպես Պուտինն էր տպավորիչ ձևակերպել՝ ոչ մի բանի համար իրեն պատվավոր դոկտորի կոչում շնորհեցին:
Վլադիմիր Պուտինը 2-րդ անգամ Հայաստան ժամանեց 2005-ին` այս անգամ արդեն աշխատանքային այցով: Հիշեցնենք, 2005-ին Հայաստանում անցնում էին Ռուսաստանի օրերը, որոնք պաշտոնապես բացեց Վլադիմիր Պուտինը` իր ելույթում խիստ կարևորելով հայ-ռուսական հարաբերությունները և մի շարք լիրիկական համեմատություններ անելով: Պուտինը նշեց, թե դժվար է պատկերացնել հին Մոսկվան առանց «Հայկական նրբանցքի», ռուսական մշակույթը` առանց Այվազովսկու գեղանկարչության և Արամ Խաչատրյանի ու Միքայել Տարիվերդիևի երաժշտության:
Ի դեպ, այդ նույն ելույթում Վլադիմի Պուտինը անդրադռանալով Ղարաբաղի խնդրին` ընդգծում էր, թե Ռուսաստանը պատրաստ է իրենից կախված ամեն ինչ անել, որպեսզի հայկական հողում վերստին խաղաղություն տիրի:
Վլադիմիր Պուտինի այս խոստումը սակայն չխանգարեց, որ հետագայում միայն մեկ տարվա ընթացքում Ռուսաստանը Ադրբեջանին վաճառի մեկ միլարդ դոլարի զինտեխնիկ, այդ թվում` հարձակողական հզոր համակարգեր: Ռազմավարական գործընկերոջ՝ Հայաստանի դեմ պատերազմող Ադրբեջանին պարբերաբար զինելը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան բացատրում էր շատ պարզ ձևով ՝ Ադրբեջանին զինտեխենիկա վաճառելը ընդամենը բիզնես է. - «Սա Ռուսաստանի Դաշնության բիզնեսն է, շուկան եւ տնտեսությունը»:
Այսօր Ռուսաստանի նախագահը իր պաշտոնավարության 3 ժամկետում 3-րդ անգամ ժամանեց Հայաստան : Եվ երբ թվում էր, թե էներգետիկ ոլորտում ռուսներին փոխանցելու որևէ բան այլևս չի մնացել, Վլադիմիր Պուտինի Հայաստան գալուց մոտ մեկ ժամ անց պարզ դարձավ, որ Հայաստանը «Հայռուսգազարդ»-ում ունեցած իր վերջին 20 տոկոսը նույնպես փոխանցում է ռուսական կողմին: