Հայաստանի նախագահի նստավայրում այսօր ավարտվեցին հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցությունները, որոնց արդյունքներով ստորագրվեցին մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր:
Մասնավորապես, ստորագրվեց Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «Հայռուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին համաձայնագիրը: Այս համաձայնագրով, փաստորեն, «Հայռուսգազարդի» բաժնետոմսերի՝ Հայաստանի Հանրապետությանը պատկանող 20 տոկոս մասնաբաժինը փոխանցվեց ռուսական «Գազպրոմին», և ռուսական ընկերությունը, փաստորեն, դարձավ «Հայռուսգազարդի» 100 տոկոս սեփականատերը:
Ստորագրման արարողությունից հետ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞վ էր պայմանավորված Հայաստանի մասնաբաժինը ռուսաստանյան ընկերությանը փոխանցելու որոշումը:
«Որպեսզի «Գազպրոմ» ընկերության ներկայությունը ավելի շատ ապահովենք, ու քանի որ, ինչպես տեսաք, պայմանավորվեցինք, որ գազը Հայաստանի Հանրապետություն կներկրվի ռուսական ներքին գներով՝ ավելացրած տրանսպորտային ծախսերը», - պարզաբանեց նախարարը, - «Եվ որպեսզի ավելի շատ շահագրգռվածություն ունենան, այստեղ և՛ գազի գնի հետ կապված, և՛ շահագործման որակի հետ կապված»:
«Այսինքն կարո՞ղ ենք ասել, որ այդ 20 տոկոսը փոխհատուցում էր գազի գնի 30 տոկոս սուբսիդավորման դիմաց»՝ հարցին Արմեն Մովսիսյանը պատասխանեց․ - «Ոչ: 20 տոկոսը տալու գաղափարը մի կողմից փոխհատուցումն էր նախկին, գոյություն ունեցող պարտքերի: Մյուս կողմից, ինչպես ասացի, որպեսզի գինը և շահագործման որակը համապատասխանի ընդհանուր ստանդարտներին: Ինչ վերաբերում է 30 տոկոսին, ապա դա 30 տոկոսի հետ կապ չունի: Այսինքն, էներգետիկ մաքսատուրքի հետ կապ չունի: Դա առանձին որոշում էր, որը կայացվեց Հայաստանի համար»:
Հարցին, թե որքա՞ն էր կազմում այդ «գոյություն ունեցող պարտքը»՝ նախարարը պատասխանեց․ - «155 միլիոն դոլար»:
Այսօր կայացած հայ-ռուսական բանակցությունների արդյունքում պայմանավորվածություններ ձեռք բերվեցին նաև ռուսական նավթամթերքի, չմշակված ադամանդի ներկրման հետ կապված: Այս առնչությամբ նախարար Մովսիսյանը պարզաբանեց․ - «Դա հնարավորություն է տալիս նորից ռուսական ներքին գներով, առանց այդ 30 տոկոս հավելավճարի, դեպի Հայաստան ինչպես նավթամթերք՝ բենզին, դիզելային վառելիք, գուդրոն ներկրելու, այնպես էլ չմշակված ադամանդ՝ այստեղ մշակելու և արտահանելու համար»: