«Ըստ էության տեղի է ունենում նորից գաղութացում», - ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանը («Ժառանգություն») այսպես էր ուզում սկսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցին վերաբերող իր հայտարարությունը, սակայն Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը (ՀՀԿ) ընդհատեց․ - «Ելութն օրակարգի հետ կապ չունի, Խնդրում եմ անջատել խոսափողը»:
Ազգային ժողովի մի շարք ընդդիմադիր պատգամավորներ այսօր անդրադարձան Հայաստանում Պուտինի ընդդիմախոսներին բերման ենթարկելու խնդրին և Ազգային ժողովի նախագահից պահանջեցին միջամտել օրինականության վերականգնմանը:
Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի կարծիքով՝ Սահմանադրությունը կոպտորեն խախտվում է․ եթե կան մարդիկ, որոնք դրոշներով կարող են ողջունել Պուտինի այցը, ինչո՞ւ չեն կարող դրա դեմ բողոքողներ էլ լինել․ - «Երկուսն էլ ունեն սահմանադրական իրավունք՝ արտահայտվելու: Արդեն չորս ժամից ավելի է՝ մի շարք ակտիվիստներ գտնվում են ոստիկանության տարբեր բաժանմունքներում: Ավելին՝ ոստիկանությունը փորձ է ձեռնարկել ներխուժել ակտիվիստներից մեկի տուն, ինչը բոլոր այն օրենքների, որ ձեր գլխավորության օրոք ընդունվել են, կոպիտ խախտում է: Պետք է լինի դատական որոշում: Անձեռնմխելիությունը մարդու բնակարանի՝ դա մեր սահմանադրական նորմն է»:
Զարուհի Փոստանջյանը պնդեց, որ պետական ծառայողներին իրենց կամքին հակառակ են ստիպում Պուտինին ողջունել. - «Մարդիկ համաձայն չեն նրան դիմավորելու, բայց քանի որ հանդիսանում են պետական ծառայության մեջ գտնվող անձինք, նրանց ստիպել են, որպեսզի նրանք դուրս գան փողոցներ»:
Ակտիվիստներին բերման ենթարկելու փաստը դատապարտեց նաև Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, թե այս և վերջին շրջանում նմանօրինակ դեպքերը գալիս են ապացուցելու, որ մարդկանց բերման են ենթարկում ոչ թե կատարած գործողությունների համար, այլ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ քաղաքացիական ակտիվությունը ճնշելու համար:
«Վաղ առավոտից Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և պետական արժանապատվության համար պայքարող քաղաքացիներ, ակտիվիստներ բերման են ենթարկվում ոստիկանության բաժիններ, և տվյալ դեպքում ինքս՝ որպես Ազգային ժողովի պատգամավոր շատ մտահոգված եմ այդ փաստով», - նշեց նա:
«Բարգավաճ Հայաստան»-ից միակ քննադատողը Գուրգեն Արսենյանն էր: Նա Հովիկ Աբրահամյանին խորհուրդ տվեց զբաղվել այդ հարցով, որպեսզի «մամուլը տեղի ունեցողը չտիրաժավորի». - «Շահագրգիռ ուժեր կան, որոնք այդ փոքր իրադարձությունը կարող են դարձնել համաշխարհային նշանակության իրադարձություն: Ներկայացնելու համար, ցույց տալու համար»:
Արսենյանի խոսքին արձագանքեց Նիկոլ Փաշինյանը` ասելով. - «Ցավում եմ, որ Հայաստանի քաղաքացուն բերման ենթարկելը որպես փոքր իրադարձություն եք գնահատում»:
Խնդիրն անդրադառնալ խոստացած Ազգային ժողովի նախագահն ավելի ուշ հայտարարեց, որ միայն բերման ենթարկված անձինք կան, ձերբակալվածներ չկան: Նշենք, որ ընդդիմադիրները ձերբակալությունների մասին չէին խոսել:
ՀՀԿ-ական պատգամավորների կարծիքով՝ այս պատմական օրը (Վլադիմիր Պուտինի պետական այցը Հայաստանը) բողոքի ակցիաներով չարժե խամրեցնել:
«Հարիր չէ, որ մենք փորձենք նման ձևով դիմավորենք», - ասաց Սուքիաս Ավետիսյանը` շարունակելով. - «Այսօր եթե Ռուսաստանի պես հզոր երկրի նախագահը գալիս է Հայաստան, ես, անկեղծ ասած, որպես պատգամավոր ուրախ եմ, որովհետև այդ գալու արդյունքում, կարծում եմ, որոշակի, շատ ու շատ համաձայնագրեր կստորագրվեն, շատ ու շատ ուղղություններով ավելի խորը քննարկումներ կլինեն, որը բացի օգուտից Հայաստանին որևիցե վնաս չի կարող տալ»:
Իշխող ուժի մեկ այլ պատգամավոր` Ալեքսան Պետրոսյանը մեր` Եվրոպա չգնալու հարցում Պուտինին մեղավոր չի համարում: «Հայաստանը, փոքր երկիր լինելով, չի կարող աշխարհի բոլոր երկրներ միաժամանակ գնալ», - փաստարկեց նա:
Կարեն Ավագյանը (ՀՀԿ) ակցիաների ցրելն արդարացրեց` ասելով, թե բոլոր երկրներում հասարակական կարգի խախտմանը հետևում են ոստիկանական գործողություններ. - «Մտահոգված կլինեմ այն ժամանակ, երբ որ հակաօրինական գործողություններ կլինեն»:
Դաշնակցության ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը համաձայն է ՀՀԿ-ականների հետ, թե Պուտինի այս այցը պատմական նշանակություն է ունենալու. - «Աշխարհաքաղաքական իրադարձությունը եթե մենք մոռանում ենք, սկսում են աժիոտաժներ առաջանալ, զգացական հարցադրումներ առաջանալ: Բնականաբար, գլխավոր մեր գործընկերը այս պրոցեսի մեջ Ռուսաստանն է, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ հարաբերությունները ամենասերտ, ամենաբարիդրացիական և ամենառազմավարական նշանակությունը ձեռք բերեն Հայաստանի համար: Ես սա համարում եմ ստեղծված իրավիճակում միակ հնարավոր շարունակությունը, որովհետև այստեղ նվազագույնը մեր լինելիության, անվտանգության խնդիրը պետք է լուծվի»: