«Ինչ վերաբերում է Անդրկովկասին, ապա Ռուսաստանը այստեղից հեռանալու մտադրություն երբեք չի ունեցել, հակառակը՝ մենք պատրաստվում ենք ամրապնդել մեր դիրքերն Անդրկովկասում` հիմնվելով այն լավագույնի վրա, որ մեզ է փոխանցվել մեր նախնիներից: Հիմնվելով լավ հարաբերությունների վրա տարածաշրջանի բոլոր երկրների` այդ թվում Հայաստանի հետ», - այսօր հայտարարեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Գյումրիում անցկացվող Հայ - ռուսական միջտարածաշրջանային ֆորումում իր ելույթում անդրադառնալով Հարավային Կովկասին:
Խոսելով Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության` տարբեր ոլորտներում ձեռքբերումների մասին, Պուտինը հավելեց, որ բազմաթիվ ոլորտներում զարգացման համար լայն հնարավորություններ են բացվում Հայաստանի` հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացներին միանալու մտադրության հետ միասին, առաջին հերթին՝ խոսքը Մաքսային միությանը, իսկ հեռանկարում նաև՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու մասին է:
Պուտինի խոսքով` օդանավակայանից մինչև նիստերի դահլիճ ճանապարհին իրենց կարճ զրույցի ընթացքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ հայաստանցի փորձագետները, տնտեսագետները ինչպես հարկն է հաշվարկել են բոլոր օգուտները և հնարավոր առավելությունները` ինտեգրացիոն միութան շրջանակներում այս սերտ համագործակցությունից, և կատարել են իրենց ընտրությունը: «Դա Հայաստանի ժողովրդի և հայաստանյան ղեկավարության սուվերեն ընտրությունն է: Բնականաբար, Ռուսաստանը կանի ամեն ինչ Հայաստանի հետ համագործակցությանն աջակցելու համար: Ռուսաստանը ի դեմս Հայաստանի տեսնում է ինտեգրացիայի լիիրավ մասնակցի, այդ մոտեցումը հավանության է արժանացել նաև Մաքսային միության երկրների եռյակի կողմից` հոկտեմբերին Մինսկում կայացած նիստի ընթացքում», - հայտարարեց Ռուսաստանի նախագահը: