Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցությունը դրական ակնկալիքներ ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան այցից։
Պուտինի այցի մասին պաշտոնապես հայտարարվեց երեկ. ըստ Հայաստանի նախագահի մամուլի ծառայության, նա ժամանելու է դեկտեմբերի 2-ին, հանդիպելու է Սերժ Սարգսյանին, երկու նախագահները Գյումրիում և Երևանում մասնակցելու են մի շարք միջոցառումների, այդ թվում՝ հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովին, այցելելու են Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայան: Նախագահի նստավայրում կայանալիք երկկողմ բանակցությունների ընթացքում էլ նախագահները քննարկելու են սեպտեմբերի 3-ին Մոսկվայում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
Ազգային ժողովի հանրապետական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի կանխատեսումներով՝ Պուտինի այցը կնպաստի Ռուսաստանի հետ թե տնտեսական ու ռազմական, թե քաղաքական հարաբերությունների խորացմանը։ Նա նորմալ է համարում ռուսական ռազմակայանին հավելյալ տարածքներ տրամադրելը՝ հիմնավորելով, որ ռազմաբազան կոչված է պաշտպանել ոչ միայն նախկին ԽՍՀՄ-ի արտաքին սահմանները, այլև Հայաստանի ներքին սահմանները։
«Հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների խորացումը բխում է մեր պետության շահերից։ Եվ չպետք է զարմանալ, որ Հայաստանի Հանրապետությունը խորացնում է նաև իր պաշտպանության մակարդակը, որովհետև մեր նման փոքր երկրները, որպեսզի ունենան կատարյալին մոտ անվտանգության համակարգ, պետք է լինեն կամ այս կամ մեկ այլ ռազմական կամ ռազմաքաղաքական բլոկի անդամ։ Հայաստանի Հանրապետությունը ընտրել է ՀԱՊԿ-ը, և ես կարծում եմ, որ այդ ընտրությունը արդարացված է»,- ասաց Շարմազանովը։
Հանրապետականը միաժամանակ նորմալ է վերաբերվում Պուտինին բողոքի ակցիաներով դիմավորելու կոչերին։ Ընդդեմ Մաքսային միության և պուտինիզմի դեմ հանդես եկող ակտիվիստներն ու իրավապաշտպանները անհրաժեշտ են համարում, որպեսզի Ռուսաստանի նախագահին հայ հասարակությունը ցույց տա իր բացասական վերաբերմունքը։ Շարմազանովը նշեց, որ իրենց համար ընդունելի են օրենքի շրջանակներում անցկացվող բողոքի ակցիաները՝ անկախ նրանից իրենք առաջադրվող պահանջների հետ համամիտ են, թե՝ ոչ։
«Ամեն ինչ տեղավորվում է իմ պատկերացումներում այնքան ժամանակ, քանի դեռ դա օրենքի սահմաններում է։ Մենք չենք կարող, չենք արել և չենք էլ պատրաստվում անենք՝ բոլորին ստիպել, որ լինեն մի կարծիքի։ Ասենք՝ ընդունեն, հարգեն, սիրեն Վլադիմիր Պուտինին կամ չսիրեն Ֆյուլեին, կամ չգիտեմ ում։ Ուստի այստեղ որևէ արտառոց բան ես չեմ տեսնում»,- «Ազատության» հետ զրույցում ասաց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը։
Խորհրդարանական ուժերից Վլադիմիր Պուտինին բողոքի ակցիաներով դիմավորելու կոչերը առայժմ միանշանակորեն ողջունում է միայն ընդդիմադիր «Ժառանգություն»-ը։ Կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում արձանագրելով, որ Պուտինը գալիս է ամրագրելու Հայաստանի ինքնիշխանության կորուստը, «վասալային» որակեց երկու երկրների միջև հարաբերությունները։
«Ի տարբերություն մեր պաշտոնյաների, Ռուսաստանի հարգարժան դեսպանը նշեց, որ անկախության կորուստ, միանշանակ, լինելու է։ Ես չեմ համարում, որ սա անվտանգության խնդիր է լուծում, հատկապես Ղարաբաղի հետ կապված, որովհետև Բորդյուժայի օգնականը այստեղ Հայաստանում հայտարարեց, որ Ադրբեջանի նկատմամբ ուժի կիրառումը ի սպառ բացառվում է։ Դա շատ ակնհայտ է նաև հիմա, երբ մենք տեսնում ենք, որ Հայաստանի սահմանների նկատմամբ անընդհատ ոտնձգություն է լինում, բայց ՀԱՊԿ-ը նույնիսկ բանավոր մեկ խոսքով իր բողոքը չի արտահայտել»,- ասաց Մարտիրոսյանը՝ հավելելով, որ դեմ չեն և աջակցում են բողոքի ակցիաներին.- «Մեր երիտասարդները պատրաստվում են մասնակցել նմանատիպ ակցիաներին, պոռթկումը ազնիվ է, ճշմարիտ է և բովանդակային է»։
«Նաև համաժողովրդական միտինգներով, գործադուլներով, քաղաքացիական անհնազանդությամբ պետք է աշխատել այն ուղղությամբ, որ Հայաստանում օր առաջ իշխանություն փոխվի»,- նշեց Մարտիրոսյանը, ով առաջին հերթին Հայաստանի իշխանություններին է մեղադրում ստեղծված իրավիճակի համար։
Ի տարբերություն «Ժառանգություն» կուսակցության, «Բարգավաճ Հայաստան»-ը ձեռնպահ է բողոքի ակցիաների վերաբերյալ որևէ կարծիք հայտնել, իսկ ընդդիմադիր Կոնգրեսի պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը համոզված է՝ Պուտինի դեմ ակցիաները «ոչ կոռեկտ են»։
«Դա ոչ կոռեկտ է, ոչ էլ կարող է ինչ- որ օգուտ բերել մեր երկրին։ Կարծում եմ՝ այդ բողոքի ակցիաները շատ ակտիվ կերպով պետք էր իրականացնել Բաղրամյան 26-ի դիմաց, պատասխան պահանջել Սերժ Սարգսյանից, ոչ թե Վլադիմիր Պուտինից»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Լյուդմիլա Սարգսյանը.- «Եկեք չմոռանանք, որ ամեն մի գերտերություն իր կոնկրետ շահերն ունի տարածաշրջանում. ոչ Եվրամիությանն եմ մեղավոր համարում, ոչ էլ Պուտինին, մեղավոր է Հայաստանում գործող ոչ օրինակարգ իշխանությունը, որը չի առաջնորդվում մեր երկրի և պետականության շահերով»։
Հարցին, թե «կարելի՞ է ենթադրել, որ Հայ ազգային կոնգրեսը չի ներգրավվի բողոքի այդ ակցիաներում», Սարգսյանը պատասխանեց.- «Ես չեմ կարող ոչ մեկի համար ոչինչ խոստանալ, ես կարող եմ ասել, որ իմ թիմը, բնականաբար, բողոքի այդ ակցիաներին չի մասնակցի, որովհետև բողոքի ակցիաները երբեք ինքնանպատակ չեն կարող լինել։ Ավելին՝ ոչ մի արդյունք չի տալու, բողոքել պետք էր Սերժ Սարգսյանի դեմ, ոչ թե Վլադիմիր Պուտինի»։
Թե իրավապաշտպաններն ու ակտիվիստները այդ օրը կոնկրետ ինչ են մտադիր անել, դեռևս չեն հրապարակում։ Ակտիվիստ Վարդգես Գասպարին այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ անկախ նրանից ով ինչ կանի, ինքը իր բողոքը յուրովի արտահայտելու է։
«Ես բոլորովին չեմ ողջունում Պուտինի Հայաստան գալը։ Դա ի՞նչ է նշանակում, էն էլ առաջին հերթին գալ Գյումրի... դա նշանակում է, որ իր համար Հայաստանն իր ռազմաբազան է, ոչ ավելին։ Դա շատ վիրավորական է ինձ համար, ես կփորձեմ արտահայտել իմ կարծիքը Հայաստանի և Եվրամիության դրոշներով։ Հնարավոր է՝ մի կարգախոս գրել «You are not welcome to Armenia»»,- ասաց Գասպարին։
Երևանի կենտրոնում՝ Նալբանդյան-Իսահակյան փողոցների հատման խաչմերուկում հայ-ռուսական եղբայրությունը խորհրդանշող «Միասնական խաչ» անվամբ հուշարձան է կառուցվում։ Թեև պաշտոնապես ժամկետներ չեն հայտարարվում, բայց կառուցողները բացմանը սպասում են Պուտինի Հայաստանում գտնվելու օրերին։