Մատչելիության հղումներ

Դեկտեմբերի 2-ին պետական այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի նախագահը


Հայաստանի և Ռուսաստանի նախագահների սեպտեմբերի 3-ի հանդիպումը Նովո Օգարյովոյում
Հայաստանի և Ռուսաստանի նախագահների սեպտեմբերի 3-ի հանդիպումը Նովո Օգարյովոյում
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով դեկտեմբերի 2-ին պետական այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ այցի շրջանակներում տեղի կունենա Վլադիմիր Պուտինի հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ: Երկու նախագահները Գյումրի քաղաքում և մայրաքաղաք Երևանում կմասնակցեն մի շարք միջոցառումների, այդ թվում՝ հայ - ռուսական միջտարածաշրջանային համաժողովին, կայցելեն Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայան:

Երևանում՝ նախագահական նստավայրում, կկայանան երկկողմ բանակցություններ: Կողմերը կքննարկեն Սերժ Սարգսյանի՝ սեպտեմբերի 3-ին Ռուսաստան կատարած այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, մտքեր կփոխանակեն նաև Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու ուղղությամբ իրականացվող աշխատանքների և հետագա քայլերի շուրջ: Կստորագրվեն երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու համագործակցության խորացմանն ուղղված մի շարք փաստաթղթեր:

Ռուսաստանի նախագահի հայաստանյան այցի արդյունքները կամփոփվեն զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG