Հայաստանի ֆինանսների և էկոնոմիկայի նախկին նախարար Էդվարդ Սանդոյանի հաշվարկով, Մաքսային միության կազմում Հայաստանի պետբյուջեն տարեկան կարող է կորցնել մի քանի հարյուր միլիոն դոլար:
«Ազատության» հետ զրույցում Սանդոյանն ասաց, թե նման հեռանկարը լիովին իրատեսական է, և պետբյուջեի տարեկան կորուստները կարող են հասնել մինչև 300 միլիոն դոլարի, եթե այժմ Մաքսային միության հետ բանակցություններում պաշտոնական Երևանը չկարողանա կորզել անհրաժեշտ զիջումներ:
«Ենթադրենք «Տոյոտա» ավտոմեքենայի ներմուծումը այսօր և վաղը, եթե ձևավորվի Մաքսային միություն, չի բացառվում, որ շատ-շատ տնտեսվարողներ կձգտեն մաքսազերծումն իրականացնել ոչ թե Հայաստանի սահմանին, այլ, օրինակ, Ղազախստանում՝ հաշվի առնելով, որ Ղազախստանի կամ Բելառուսի պարագայում շատ ավելի բարենպաստ են մաքսային վարչարարության պայմանները, ես նկատի ունեմ ոչ թե սակագները, այլ հենց վարչարարությունը, ասենք կաշառքը ավելի քիչ կարող է լինեն, ավելի բնականոն լինեն գործընթացները, ավելի մոտ լինեն օրենքին»,- ասում է Սանդոյանը։
Ըստ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսորի Հայաստանի իշխանությունները պետք է քաղաքական կամք դրսևորեն և իրապես բարեփոխումների ենթարկեն հայրենի մաքսային ոլորտը, որպեսզի գոնե տեղի գործարարների համար գրավիչ դառնա ապրանքների մաքսազերծումը Հայաստանում:
Բացի այդ, ինչպես ընդգծեց Էդվարդ Սանդոյանը, Մաքսային միության հետ բանակցություններում Երևանը պետք է կարողանա հասնել իր համար կենսական նշանակություն ունեցող զիջումների:
Ինչպե՞ս է գործելու Մաքսային միությունը․ միության տարբեր մաքսակետերից ստացված եկամուտները պետք է հավաքվեն մի տեղ, որից հետո, ըստ երկրների ունեցած տնտեսական կարողությունների, այդ եկամուտները բաժանվելու են անդամ-պետությունների միջև: Նախկին նախարարի ունեցած տեղեկության համաձայն, այժմ քննարկվում է առնվազն երկու տարբերակ՝ կա՛մ Հայաստանին կհատկացվի ընդհանուր եկամուտների մեկ տոկոսը, որի դեպքում, ըստ Սանդոյանի մեր երկրի պետբյուջեն, անգամ շահած դուրս կգա, կա՛մ կես տոկոսը, իսկ ահա այդ պարագայում կորուստներ կլինեն և ոչ քիչ:
«Այս բոլոր հարցերը ենթակա են շատ լուրջ բանակցությունների։ Ես ենթադրում եմ, որ մեր կառավարությունը գոնե նման հարցերի լուծման ունակ է։ Մի քիչ վերապահումով ասեմ, բայց հույս ունեմ, որ կարող են բանակցությունները հավասարը հավասարի տանել բանակցությունները, առանց ավագ եղբոր բարդույթների և գտնել իդեալական լուծումներ», -ասաց նախկին նախարարը։
Էդվարդ Սանդոյանի խոսքով, եթե Հայաստանի իշխանությունները չկարողանան մեր երկրի համար անհրաժեշտ արտոնություններ ապահովել, ապա կորուստներ կկրի ոչ միայն պետբյուջեն, այլև գործարարները և բնակչությունը, կյանքն ավելի կթանկանա:
«Կա ապրանքատեսակ, որի նկատմամբ կիրառվում է 25, 30, ընդհուպ մինչև 65 տոկոս մաքսային տուրք այսօրվա մաքսային գոտում։ Հայաստանում նման ապրանքի նկատմամբ կիրառվում է 0, 5 կամ մաքսիմում 10 տոկոս մաքսազերծում։ Եթե բարձրացավ սակագինը, այն անպայման կամ կխոչընդոտի նման ապրանքատեսակի ներմուծումը Հայաստան, կամ առնվազն եթե դրանք էլաստիկ ապրանքներ չեն, անփոխարինելի են, կբարձրացնի ներքին շուկայի գները»,- ասում է Սանդոյանը՝ կրկին հույս հայտնելով, որ Հայասանի իշխանություններին կհաջողվի բանակցությունների արդյունքում երկրի համար ձեռնտու պայմաններ ստեղծել։
Ըստ մեր զրուցակցի, անհասկանալի է, թե ինչո՞ւ են որպես դրական գործոն ներկայացնում այն, որ Մաքսային միությանը անդամակցելուց հետո Հայաստանը, օրինակ, Ռուսաստանի հետ կհայտնվի անմաքս առևտրի գոտում, քանի որ 1994 թվականից, համաձայն կնքված պայմանագրերի, Հայաստանը ԱՊՀ բոլոր երկրների հետ արդեն իսկ գտնվում է առևտրի անմաքս գոտում:
Հետևաբար, տնտեսագետը կասկած հայտնեց, թե միության կազմում Հայաստանը կկարողանա կտրուկ ավելացնել իր արտահանումները, ինչպես ասվում է: Չի կարողանա նաև այն պատճառով, որ չունի արտահանմանը միտված արտադրական մեծ կարողություններ:
Նախկին նախարարի համաձայն, անդամակցությունը Մաքսային միությանը կարող է դրական ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության վրա, եթե Հայաստանը հաջողի իր համար կարևոր զիջումների ձեռքբերման գործում, և եթե Հայաստանի իշխանությունները ապակենտրոնացնեն տնտեսությունը՝ այն ազատելով օլիգարխներից ու հավասար պայմաններ ստեղծելով բոլորի համար:
«Եթե դա չստացվեց, ուզում եք մտեք Մաքսային միություն, ուզում եք՝ մի մտեք, միևնույն է, մեր ապագան գնալով մոտենում է սպառման, որովհետև մեր ռեսուրսային հնարավորությունները այլևս, կարելի է ասել, սպառված են, շուկաները ամբողջությամբ կենտրոնացված են, բիզնեսը գրավված է, և սա է պատճառը, որ ոչ նոր բիզնեսների, ստարտ ափների, փոքր և միջին բիզնեսների զարգացման իմաստով մենք վերջին հինգ տարիների ընթացքում զարգացում չունենք։ Սա շատ լուրջ ինդիկացիա է, սա ցույց է տալիս, որ պարոնայք, սթափվեք, մեզ անհրաժեշտ է վերանայել, մոդեռնիզացնել մեր ամբողջ տնտվարման մեխանիզմը»,- ամփոփեց Սանդոյանը։