Հայաստանի փոխարտգործնախարարը տեղյակ չէ՝ արդյոք այսօր Մինսկում Հայաստանի նախագահը որևէ փաստաթուղթ կստորագրի Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ։
Հայաստանի նախագահի՝ Մինսկ կատարած այցից առաջ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ Հայաստանն ընդամենը կես քայլ է կատարել դեպի Մաքսային միություն, մինչդեռ այս դաշինքի անդամները, այդ թվում՝ Ռուսաստանը, ակնկալում են, որ Սերժ Սարգսյանը վերջնականապես կհայտարարի, թե որ ուղղությամբ է գնում՝ եվրոպական, թե՝ եվրասիական։
«Չեմ բացառում, որ ի հայտ գա նաև փաստաթուղթ՝ Մաքսային միությանը միանալու Հայաստանի մտադրության մասին»,- ասել էր Լուկաշենկոն։
Հայաստանի փոխարտգործնախարար Զոհրապ Մնացականյանը, սակայն, այսօր ասաց՝ տեղյակ չէ, թե ինչ փաստաթղթի մասին է խոսքը, ինչպես նաև դժվարացավ պատասխանել, թե ինչու է փաստաթղթի ստորագրման մասին այլ երկրի նախագահը բարձրաձայնում։
«Ինձ մի հարցրեք այդ հարցը, խնդրում եմ, ես փոխարտգործնախարար եմ, ով պատասխանատու է եվրոպական ուղղության համար»,- ասաց Մնացականյանը։
Հարցին, թե չորս տարի բանակցելուց և այդ բանակցությունների վրա տասնյակ հազար դոլարներ ծախսելուց հետո ինչո՞ւ Հայաստանը եվրոպական ուղղությունը փոխարինեց Ռուսաստան-Ղազախստան-Բելառուս դաշինքով, փոխարտգործնախարարը պատասխանեց՝ Եվրամիության հետ ամեն ինչ դեռ ավարտված չէ։
«Մենք Եվրամիության հետ ունենք շարունակական երկխոսություն, մեր հարաբերությունները չեն ընդհատվել, մենք պատրաստվում են գագաթնաժողովին, ունենք բավական ծավալուն օրակարգ։ Մեզ պետք է անդրադառնալ մեր հարաբերությունների իրավական հիմքերի վերանայմանը, որովհետև մենք այսօր գործ ունենք գործընկերության և համագործակցության պայմանագրի շրջանակներում, մինչև Վիլնյուս մենք ունենք աշխատանք կատարելու, բայց նաև Վիլնյուսից հետո... Ես վստահ եմ, որ մեր քաղաքական երկխոսության մեջ կկարողանանք օրակարգ ձևակերպել, և Հայաստան-ԵՄ հարաբերությունները կունենան շատ հստակ արտահայտություն, մակարդակ և որակ»,- ասաց Մնացականյանը։
Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ հիմնական բանակցողից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու փոխնախարարը չընդդիմացավ, երբ հայտարարվեց, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը: Իր անձնական դիրքորոշման մասին Զոհրապ Մնացականյանը որևէ բան չասաց, փոխարենն ընդգծեց, որ աշխատում է Հայաստանի կառավարության և երկրի համար։