Մատչելիության հղումներ

Լուկաշենկոն պնդում է՝ Հայաստանը չի կարող անդամակցել ՄՄ-ին «ոչ այս, ոչ էլ միգուցե հաջորդ տարի»


Բելառուս -- Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն լրագրողների հետ հանդիպմանը, արխիվ
Բելառուս -- Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն լրագրողների հետ հանդիպմանը, արխիվ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի համոզմամբ՝ Հայաստանը չի կարող անդամակցել Մաքսային միությանը ո՛չ այս տարի, ո՛չ էլ միգուցե հաջորդ տարի:

«Հայաստանը չի կարող անդամակցել Մաքսային միությանը՝ ո՛չ վաղը, ո՛չ վաղը չէ մյուս օրը, ո՛չ այս տարի, ո՛չ էլ միգուցե հաջորդ տարի»,- ըստ ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ հայտարարել է Բելառուսի նախագահը՝ երկուշաբթի Մինսկում ԱՊՀ երկրների լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:

Նա նշել է, որ Հայաստանը կանդամակցի Մաքսային միությանը միայն դեպքում, երբ կավարտի բոլոր ընթացակարգերը ու կընդունի նորմատիվային ակտերը:

«Հայաստանը պետք է անցնի անդամակցության ճանապարհով՝ որոշակի ժամանակահատված»,- ընդգծել է Լուկաշենկոն՝ հավելելով, որ այսօր Հայաստանը կարող է ցույց տալ իր ընթացքի ուղղությունը՝ դեպի Եվրամիություն, կամ Մաքսային միություն:

Միևնույն ժամանակ, Բելառուսի նախագահը տեղեկացրել է, որ Մինսկում այս շաբաթ կայանալիք ԱՊՀ երկրների և ԵվրԱզԷսի անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովում այս թեման կարող է բարձրացվել։

«Եվ չի բացառվում, որ մենք կստորագրենք փաստաթուղթ՝ Մաքսային միությանը Հայաստանի միանալու մտադրության մասին»,- ասել է Լուկաշենկոն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG