Սրաշենի գյուղապետ Հենզել Աբրահամյանն ասում է՝ երեխաները քիչ են:
«Ամեն մի դասարանում մի երեխա է լինում, 4-5 դասասենյակ է: Գալիս են, հաճախում են ակուրատնի, սիրուն», - պատմում է նա:
Գյուղի տարեցները Սրաշենի անվանումը ստուգաբանում են այսպես՝ «սա Ցրաշենն ա»:
Սրաշենցիները մտահոգվում են․ առաջիկա տարիներին երեխաների թվի ավելացման հեռանկար չկա: Շիկահողի արգելոցի տարածքում գտնվող, քաղցրահամ ջրերով հայտնի սահմանամերձ գյուղը դեռ չի վերականգնվել 90-ականներին ադրբեջանական կողմի գնդակոծություններից հետո:
«Պատերազմի ժամանակ ահագին տուժվել է մեր գյուղը, 11 զոհ ենք տվել», - պատմում է գյուղապետը, - «Մեր գյուղի 17-18 տուն՝ բնակելի շենքեր, ավերվել է, հրկիզվել: Պետությունը հինգ հոգու հատուցել է՝ մինչև 2 հազար դոլարի համարժեք դրամով, այն 12-13 հոգին մինչև հիմա էլ․․․ ես մի տարի է աշխատում եմ, արդեն երեք անգամ ներկայացրել եմ, ասում են՝ ընթացք կտանք, բայց ոչ մի առաջխաղացում չկա»:
Հենզել Աբրահամյանի խոսքով, վնասված տների տերերը՝ «երկու հատ շիֆեր են դրել, տակը ապրում են»:
«Շատ դժվար է, տարեկան երկու հոգի՝ երկու ջահել ընտանիք, դուրս գալով, գյուղը կանգնել է անդունդի եզրին», - հավելում է գյուղապետը:
Գյուղի միակ փոքրիկ խանութի խունացած պատերի մեջ ամեն ինչից մի քիչ կա՝ մթերք, հագուստ, տնտեսական ապրանքներ․․․ Վաճառողուհուն էլ ավելի հաճախ գրիչն է պետք գալիս, քան մանրադրամը։
«Օրական երեք հազար, երկու հազար, հազար քանի․․․ լինում է և՝ չի լինում, ասենք․․․ պարտքով է գրանցվում», - պատմում է նա:
Ամեն տարի պետական բյուջեի նախագիծ ներկայացնելով՝ հայաստանյան պաշտոնյաները չեն մոռանում «արագ փոփոխվող աշխարհ» արտահայտությունը, բայց այս սահմանամերձ գյուղում տասնամյակներով իրավիճակը չի փոխվում: