Եթե 2001-ից մինչեւ 2010 թվականը Հայաստանից արտագաղթել է 57 հազար մարդ, ապա 2010-ից 2012 թվականը ներառյալ արտագաղթողների թիվը հասել է 130 հազարի:
Էթնոսոցիոլոգ Միհրան Գալստյանի համոզմամբ այս թվերը խոսում են բավականին լուրջ տնտեսական, սոցիալական, ժողովրդագրական, ազգագրական եւ աշխարհաքաղաքական խնդիրների մասին:
«Յուրաքանչյուր արտագաղթողի ընտանիքի հետեւում ավելանում է եւս մեկ լքված գյուղ կամ ընտանիքներ, ամուսնալուծված ընտանիքներ, լքված, անկայուն ընտանիքներ, որոնք իսկապես լուրջ մարտահրավեր են մեր հանրապետության համար: Արտագաղթի բարձր ցուցանիշներ է գրանցվում հատկապես լեռնային, նախալեռնային ու սահմանամերձ շրջաններում, իսկ յուրաքանչյուր սահմանամերձ շրջանների լքված կամ դատարկվող գյուղեր, դա մեկ անգամ եւս կարող է թուլացնել մեր պաշտպանական համակարգը», - նշեց Գալստյանը:
Հոգեբան Սամվել Խուդոյանը, անդրադառնալով արտագաղթի հոգեբանական կողմին, նշում է ամենակարեւոր երկու պատճառները` առաջինը ազգային բնավորության մեջ ամրագրված «որտեղ հաց, էնտեղ կաց» գաղափարը, երկրորդը` հայրենասիրության պակասը:
«Մտայնություն կա, թե գնացել է Ռուսաստան, ուրեմն լավ տղա է, լավ մարդ է, խելացի է, ճարպիկ է, մինչդեռ մենք պետք է դիտենք որպես դավաճան: Ոչ մի արդարացում չի կարող լինել: Դրական արտագաղթի պատկերը պետք է վերացվի», - նշեց Խուդոյանը:
Հոգեբանը փորձում է ըմբռնումով մոտենալ այն մարդկանց, ովքեր մեկնում են Հայաստանից դրսում ինքնադրսեւորվելու համար` կլինեն բիզնեսմեններ, գիտնականեր, սպորտսմեններ, թե արվեստի ներկայացուցիչներ:
Խուդոյանը չի մեղադրում նաեւ անարդարության պատճառով արտագաղթի ուղղին բռնածներին. - «Մարդիկ կան, որ անարդարության զգացողությունն այնքան հզոր է, որ նրանք կարող են գժվել էս աբսուրդ հարաբերություններից, անիմաստ միջանձնային պահերից: Էդ անարդարություններից ասում ես` տո հերն էլ անիծած, այ մարդ, գնամ էնդեղ նորմալ ապրեմ: Մարդը չի կարող գժանոցում ապրել, կամ պիտի դու էլ խելագարվես կամ պիտի էդտեղից փախչես», - ասում է նա:
Բանախոսները ցավում են, որ Հայաստանում ներգաղթի ու արտագաղթի ուղղությամբ լուրջ հոգեբանական, սոցիալական աշխատանքներ չեն տարվում:
«Պետական քաղաքականությունն ամենակարեւորն է: Մի շարք երկրների փորձը ցույց է տալիս, ոնց է տրամաբանությունը գնում` ապրել քո երկրում, աշխատել այլ երկրներում, վերադառնալ քո երկիր: Բազմաթիվ երկրների մոդել կա միգրացիայի, որը հնարավորություն է տալիս, որպեսզի այսպիսի վայրի արտագաղթ տեղի չունենա, որ մարդը մնա իր երկրում, աշխատի դրսում, այնուհետեւ վերադառնա իր երկիր, մինչդեռ Հայաստանում օրենք գոյություն չունի արտագաղթի վերաբերյալ», - փաստեց Գալստյանը: