Մատչելիության հղումներ

Շարմազանով․ «Ճնշումների մասին խոսելը հիմնավորված չէ»


Էդուարդ Շարմազանովը ասուլիսի ժամանակ, արխիվ
Էդուարդ Շարմազանովը ասուլիսի ժամանակ, արխիվ

Ազգային ժողովի փոխնախագահի կարծիքով՝ «թե՛ հայկական կողմը և թե՛ եվրոպական կողմը կգտնեն երկխոսության ճանապարհներ»:

«Խոսել երկու դաշնակից երկրների միջը ճնշումների մասին՝ կարծում եմ, այդքան էլ հիմնավորված չէ», - ասաց Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանելով չորեքշաբթի օրը Եվրախորհրդարանում Եվրամիության ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի արած հայտարարությունները:

Ի պատասխան «Մեդիամաքս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Ֆյուլեի ասածի, որ Մաքսային միությանը Հայաստանի միանալու որոշման մասին իրենք տեղյակ չեն եղել և այդ մասին ուղղակիորեն ինֆորմացվել են օգոստոսի 30-ին թե 31-ին, իշխող կուսակցության խոսնակը ասաց․ - «Դեռևս դեկտեմբերին հրապարակային խոսել է պետության նախագահը՝ երբ որ նրան ուղիղ հարց տվեցին՝ Россия 24-ով հարց տվեցին՝ նման հնարավորություն ինքը տեսնո՞ւմ է, ինքը չհերքեց: Եվ ես կարծում եմ, որ գոնե դա շատ կարևոր փաստ է, որ Հայաստանի իշխանությունները երբեք խաղի կանոններ չեն խախտել և երբեք չեն գնացել երկու պրոցեսները իրար հակադրելու ճանապարհով»:

«Վերջակետեր և կտրուկ հայտարարություններ անելը խնդրին չի օգնի: Գտնում եմ, որ թե՛ հայկական կողմը և թե՛ եվրոպական կողմը կգտնեն երկխոսության ճանապարհներ», - նշեց Շարմազանովը:

Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտի հայտարարությանը, թե, ըստ էության, Ասոցացման համաձայնագրի ստորագրումը Հայաստանի հետ օրակարգից դուրս է, Ազգային ժողովի փոխխոսնակը արձագանքեց․ - «Հայաստանի իշխանությունները բազմաթիվ անգամներ, ես էլ՝ որպես իշխող քաղաքական ուժի ղեկավար մարմնի ներկայացուցիչ, նշել եմ, որ Հայաստանի իշխանությունների օրակարգում մնում է Վիլնյուսում նախաստորագրվելիք Ասոցացման համաձայնագիրը, և Հայաստանի իշխանությունները չեն հրաժարվում Ասոցացման համաձայնագիրը կնքելուց»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG