«Հարսնաքարի» գործով այսօրվա դատական նիստի ժամանակ երկու լրացուցիչ վկաները, որոնք իրենց խոսքով` եղել են ռեստորանի շրջիկ պահակները, որեւէ տեղեկություն չհայտնեցին, թե ի վերջո որտեղ են տեղադրված ռեստորանային համալիրի տեսախցիկները:
Վկաներից Խաչատուր Սարգսյանը նախաքննության ժամանակ ասել էր, որ տեսախցիկներ կան, բայց ինքը չգիտի` դրանք որ ուղղությամբ կարող են նկարել: Այսօրվա դատական նիստում վկան, պատասխանելով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբանի հարցերին, ասաց` չգիտի տեսախցիկներ կան, թե` չկան: Հետո էլ ասաց, թե լսել է, որ կան:
Երկրորդ վկայի հարցաքննությունը տեղի ունեցավ կարճ ընդմիջումից հետո: Ընդմիջման ժամանակ մինչ այդ հարցաքննված եւ հարցաքննությանը պատրաստվող վկաները զրուցում էին դատարանի բակում: Երկրորդ վկան վկաների համար դատարանում առանձնացված սենյակում չէր:
Վկա Կառլեն Ստեփանյանն ասաց` «Հարսնաքարի» տարածքում ընդհանրապես տեսախցիկներ չի նկատել: Ստեփանյանի դատարանական ցուցմունքից հետո տուժող կողմի փաստաբան Տիգրան Եգորյանը վկայակոչեց նրա նախաքննական ցուցմունքը, որի բովանդակությունն, ըստ փաստաբան Եգորյանի, համընկնում է այսօր հարցաքննված մյուս վկայի՝ Խաչատուր Սարգսյանի նախաքննական ցուցմունքի բովանդակությանը:
Տուժող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Հակոբյանը կարծում է, որ վկաներին «հստակ ցուցում է իջեցվել` հրաժարվելու տեսախցիկների առկության փաստի մասին որեւէ նշումից, մանավանդ վերջին դեպքերի [Վահե Ավետյանի մահվան տարելիցին տեղադրված հուշաքարի անհետացման] համատեքստում»:
Տուժող կողմի փաստաբան Տիգրան Եգորյանը վկաներին հարցեր ուղղեց պարզելու, թե ի վերջո ամբաստանյալները Ռուբեն Հայրապետյանի թիկնապահնե՞րն են, թե՞` ռեստորանի անվտանգության աշխատակիցները: Վկա Սարգսյանը ասաց, որ երկուսն են աշխատել հիմնականում. - «Հիմնականը` Նորայրը [Հայրապետյան], մեկ էլ Արմանը` Կյաժ [Խաչատրյան]»:
Ամբաստանյալ Արման Խաչատրյանը, որ նախաքննության ժամանակ քննիչին ասել էր, թե ինքը Ռուբեն Հայրապետյանի թիկնապահն է, դատավարության ժամանակ հրաժարվել էր իր այդ ցուցմունքից։ Մոտ 3ամիս առաջ դատարանում հրապարակվել էին ամբաստանյալ Դավիթ Ադամյանի նախաքննական ցուցմունքները, որտեղ Ադամյանը «Կյաժի»՝ Արման Խաչատրյանի վերաբերյալ ցուցմունք տալիս նրան վկայակոչել է որպես Ռուբեն Հայրապետյանի թիկնապահ:
Դատավարությանը հետեւող քաղաքացիներին հետաքրքրեց, թե արդյոք այս պատասխանից կարելի՞ է ենթադրել, որ ամբաստանյալների շարքում կան անձինք, որոնք եւս եղել են Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները: Վկայի պատասխանից հետո ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի պաշտպան Մարինե Թովմասյանը հայտարարեց, թե «այդ հարցը չպետք է շահարկվի»:
Ռեստորանի անվտանգության աշխատակից լինել-չլինելու հանգամանքի պարզաբանման կապակցությամբ ամբաստանյալների պաշտպանների տեսակետներին համաձայնեց դատավոր Դավիթ Հարությունյանը: Դատավորն ասաց` «դա գործի համար որեւէ նշանակություն չի կարող ունենալ»:
Երկու վկաներն էլ նշում էին, թե դեպքին ներկա չեն եղել. թեեւ ասում էին, որ շրջիկ պահակներ են, բայց որեւէ արտառոց բան դեպքի ժամանակ եւ դեպքից հետո չեն տեսել:
Դատարանն այսօր ավարտեց այն լրացուցիչ վկաների հարցաքննությունը, որոնք տուժող կողմի միջնորդությամբ էին հրավիրվել: Հաջորդ դատական նիստը նշանակված է հուլիսի 12-ին: