Մատչելիության հղումներ

Հայրապետյան. «Ես ձեւը չեմ կարողանում գտնեմ նրանց գյամերը քաշելու»


«Հարսնաքարի» միջադեպը «ցինիկության եւ լկտիության արդյունք է»
please wait

No media source currently available

0:00 0:04:59 0:00

«Ազատություն» ռադիոկայանը «Հարսնաքար» ռեստորանային համալիրում անցած տարի տեղի ունեցած միջադեպի շուրջ ընթացող դատական գործընթացի վերաբերյալ զրուցել է հայտնի գործարար Ռուբեն Հայրապետյանի հետ։

«Ազատություն». – Պարոն Հայրապետյան, դատավարությունն ընթանում է, նաեւ Ձեզ կանչեցին հարցաքննության...

Հայրապետյան. – Չեն կանչել, ես եմ գնացել։

«Ազատություն». – Ինչո՞ւ որոշեցիք գնալ։

Հայրապետյան. – Որովհետեւ բազմաթիվ շահարկումներ էին գնում, հայտարարություններ. տուժողի փաստաբանները, որ՝ վախենում եմ, ինչու եմ խուսափում... եւ ես գնացել եմ դատարան ու ասել եմ՝ ես եկել եմ, ես այդ գործով հարցաքննվող էլ չեմ եղել, եկել եմ՝ խնդրեմ, տվեք ձեր հարցերը։ Քսան րոպե կանգնելուց հետո, այդպես էլ չկարողացան իրենց հարցերը տային, մտքերը շարադրեին, որովհետեւ իրականում իրենք էլ լավ գիտեն, որ հարց տալու բան իրականում իրենք չունեն ինձ։ Գործին հաստատ իրենք բոլորից շատ ավելի լավ, մեր քաղաքացիներից լավ էին ծանոթ։ Թողել եմ՝ եկել եմ, այդքան բան։

«Ազատություն». – Դուք այնտեղ, եթե չեմ սխալվում, ասում էիք, որ հիմք ընդունեն Ձեր նախաքննական ցուցմունքները։ Ինչո՞ւ, ո՞րն էր պատճառը։ Ինչո՞ւ չէիք նորից ուզում ցուցմունք տալ։

Հայրապետյան. – Որովհետեւ ավելացնելու ոչ մի բան չունեմ։ Ասեմ Ձեզ՝ համարյա Ձեզանից շատ բանով չեմ տարբերվում այդ դեպքի մասին իմանալով։ Իմացել եմ կես ժամ հետո։ Աստված էի կանչում, որ ես այնտեղ լինեի կամ թեկուզ տեղյակ լինեի, որ նման բան է լինում, կտեսնեինք՝ նման բան կլինե՞ր, թե՞ չէ։ Հիմա, բնականաբար, ես չեմ կարող անիվը հետ պտտել ու մարդկանց շատ բաներ ապացուցել, ուղղակի պիտի մեր քաղաքացիներ իրենք գիտակցեն, ես որ այնտեղ լինեի՝ նախ այն մարդիկ, որոնք պահում էին իրենց այդ ձեւով, նրանք կհամարձակվեի՞ն անել, կամ իրենց թույլ կտայի՞ն իմ ներկայությամբ այդ ձեւով պահել։ Բնականաբար ոչ։

«Ազատություն». – Բայց Ձեզ չե՞ն զանգել տեղյակ պահել, որ ինչ–որ լարված վիճակ է, վեճ կա։

Հայրապետյան. –Ոչ։ Ասում եմ՝ կերազեի, որ այնտեղ լինեի ու մեկը խելք ունենար զանգեր ինձ ասեր։

«Ազատություն». – Պարոն Հայրապետյան, իսկ Ձեր կարծիքով այդ իրավիճակն ինչի՞ց է գալիս, որ կարելի է մարդուն այնքան ծեծել, մինչեւ մահանա։

Հայրապետյան. – Ցինիկությունից, լկտիությունից, տգետությունից։

«Ազատություն». – Դուք չէի՞ք սպասում, որ այդ մարդիկ կարող էին նման արարք թույլ տալ։

Հայրապետյան. – Ազնվորեն՝ ոչ։ Որովհետեւ ես գոնե նրանց գիտեմ, նրան այդպիսի մարդիկ էլ չեն, այդքան համարձակ տղաներ էլ չէին իրենց ներկայացնում այդ մարդիկ։

«Ազատություն». – Տեսակետ կա, որ նրանց այդ վստահությունը, անպատժելիությունը գալիս էր նաեւ Ձեզանից, որ Դուք թույլատրել էիք նրանց լինել այդպիսին։

Հայրապետյան. – Այո, ես չեմ ուզում թաքցնել, մենք ունենք մեղավորություն։ Իմ մեղավորությունը այն է, որ ունեմ բազմաթիվ բարեկամներ, 1560 աշխատող, որոնց ուղղակի ձեւն էլ չեմ գտնում ինչպես կառավարեմ։ Օրական մեկը մի դուռակություն անում է, մի հիմար բան անում է, լկտիություն անում են՝ ամեն ինչը կոտրվում է մեր վրա, ինչ է՝ իմ ազգականն են։ Ես ազգական ունեմ, որին, ասենք, մի 10 տարի չեմ տեսել։ Մի բան անում է՝ գրում են Ռուբեն Հայրապետյանի ազգականն է։ Այո, դա մեր մեղքն է... ուղղակի ես ձեւը չեմ կարողանում գտնեմ նրանց, կոպիտ ասած, գյամերը քաշելու։

«Ազատություն». – Գուցե պաշտպանության տակ չվերցնելու պարագայո՞ւմ կարող է այդ խնդիրը լուծվել։

Հայրապետյան. – Ախր, կխնդրեի մի քիչ ուսումնասիրեիք ինձ։ Այսպես արհեստականորեն իմ շուրջը ստեղծեցին մի հրեշի կարգավիճակ։ Մի հատ խորը ուսումնասիրեք, տեսեք ես այդ մա՞րդն եմ, ես լկտիություն թույլ տալի՞ս եմ։ Իմ ամենամոտ հարազատներին եմ պատժում, ես շատ խիստ եմ։

«Ազատություն». – Հետեւո՞ւմ եք դատական նիստերին, որովհետեւ մեղադրյալներից մեկը՝ Գարիկը, տեսե՞լ եք իրեն ինչպես է դատարանում պահում, բղավում լրագրողի վրա, դատավորին չի լսում, դուռը ուժեղ փակում դուրս է գալիս։

Հայրապետյան. – Ազնվորեն՝ տեղյակ չեմ։ Ցինիկության հաջորդ աստիճանն է։ Իրականում թռուցիկ լսել եմ դա, բայց որ Գարիկը այդպես է պահում, ինձ այ հիմա նորից զարմացրեց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG