Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահության կասեցման առաջարկը ԵԽԽՎ-ում մերժվեց


Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի լոգոն
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի լոգոն
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) մերժել է Եվրախորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությունը կասեցնելու առաջարկը:

Համապատասխան փաստաթուղթը ներկայացրել էին Վեհաժողովի 31 պատվիրակներ:

Ինչպես Ստրասբուրգից «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, Հայաստանի նախագահությունը կասեցնելու փաստաթղթին միացել էին ադրբեջանամետ պատգամավորներ:

«Նախագիծը ենթադրում էր, որ այն պետք է ուղարկվի զեկույցի նախապատրաստման համար, եւ որպեսզի Վեհաժողովին համապատասխան առաջարկություններ ներկայացվեն: Բյուրոն համարեց, որ նախագիծն արժանի չէ որեւէ հետագա ընթացք տալուն, եւ քանի որ նախագծի հեղինակը առարկեց Վեհաժողովի նիստի ժամանակ, հարցը դրվեց քվեարկության Վեհաժողովի նիստին, եւ Վեհաժողովը եւս մերժեց այդ նախագիծը, այսինքն` այն որեւէ հետագա ընթացք չի ունենալու», - ասաց Հարությունյանը:

Հայաստանը Նախարարների կոմիտեն նախագահում է մայիսի 16-ից ` վեցամսյա ժամկետով, նոյեմբերին այդ լիազորությունները կփոխանցվեն Ավստրիային, այնուհետեւ՝ հաջորդ տարվա մայիսից, Ադրբեջանին:


Իրինա Հովհաննիսյան

Մանրամասները տե՛ս այստեղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG