Մատչելիության հղումներ

Հայաստանը ստանձնեց Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը


Մայիսի 16-ին Ստրասբուրգում կայացած Եվրոպայի խորհրդի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների 123-րդ նիստի ընթացքում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ստանձնել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը եւ հանդես եկել Հայաստանի նախագահության առաջնահերթությունների վերաբերյալ ծավալուն ելույթով, տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը։

«Հայաստանի նախագահությունը հետամուտ է լինելու Եվրոպայում ռասիզմի եւ այլատյացության դեմ պայքարին, միջմշակութային երկխոսության միջոցով եվրոպական արժեքների խթանմանը, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության եվրոպական չափանիշների ամրապնդմանը, ինչպես նաև ժողովրդավարական հասարակությունների խթանմանն ու եվրոպական ճարտարապետությունում Եվրոպայի խորհրդի դերի ամրապնդմանը», - իր խոսքում, մասնավորապես, ասել է Նալբանդյանը։

ԵԽ անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարներն իրենց ելույթներում շնորհավորել են Հայաստանին կազմակերպության նախագահությունը ստանձնելու կապակցությամբ եւ վստահեցրել, որ ամենայն աջակցություն կցուցաբերեն հայկական նախագահության նախաձեռնությունների իրականացմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG