Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) Երեւանի նոր ավագանու կազմում չի ընդգրկվել «իշխանությունների քաղաքական որոշմամբ», «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը` գնահատելով Երեւանի ավագանու երեկվա ընտրություններն ու դրանց արդյունքները:
Պաշտոնական նախնական արդյունքներով Կոնգրեսը չի հաղթահարել անցողիկ 6 տոկոսի շեմը, եւ ստանալով ընտրողների ձայների 4.39 տոկոսը, դուրս է մնացել ավագանու կազմից: Ընդդիմադիր կուսակցությունն այս ընտրությունները բնորոշել է համատարած խայտառակ ընտրախախտումներով ուղեկցված «հերթական հանցագործությունը ժողովրդավարության եւ ժողովրդի դեմ»: Զուրաբյանի համոզմամբ` իշխանությունները «այս ընտրությունները կեղծելով» հետապնդել են երկու նպատակ` Հանրապետականի համար «50 տոկոսից ավելի հաղթանակ ապահովելն» ու Կոնգրեսին ավագանի չթողնելը:
«Ընտրությունների գլխավոր ինտրիգը դարձավ, իհարկե, այն բոլոր բացահայտումները, որ մենք արեցինք Տարոն Մարգարյանի վերաբերյալ, որոնցով մենք ուղղակի ապացուցեցինք, որ նա թալանչի է, եւ ռեժիմը վախեցավ: Ռեժիմը հասկացավ, որ մենք ուղղակի ավագանու ամեն նիստ կդարձնենք մի աղմկալի երեւույթ, որովհետեւ նրանց բոլոր այդ կոռուպցիոն գործարքները, փաստորեն, վտանգի տակ կհայտնվեն: Ցանկացած հողահատկացում, ցանկացած որոշում, որը պետք է հարստացներ Տարոն Մարգարյանին ու նրա հովանավորներին, պետք է դառնար մեր մանրակրկիտ զննության առարկա, եւ նրանք հասկացան, որ իսկապես հենց ռեժիմը վտանգի մեջ է: Անգամ 5 հոգի, 4 հոգի հայտնվեին Կոնգրեսից ավագանիում, դա դառնալու էր արդեն անդադար մի մղձավանջ իշխանությունների համար: Այդ մղձավանջից փրկվելու համար նրանք քաղաքական որոշում են ընդունել, որ Հայ ազգային կոնգրեսը չպետք է մտնի ավագանի»,- ասաց Զուրաբյանը` ընդգծելով, որ իշխանությունները նման որոշում ունեցել են նաեւ խորհրդարանական ընտրություններից առաջ, բայց միջազգային հանրության ճնշումների եւ պահանջների շնորհիվ Կոնգրեսին խորհրդարան անցել հաջողվել է:
Երեւանի ավագանու ընտրություններում ՀԱԿ-ը նախնական պաշտոնական տվյալներով ստացել է 18 458 ձայն: Հարցին, թե իրակա՞ն է համարում այս թիվը, կուսակցության փոխնախագահը պատասխանեց, որ «հրահանգ է եղել ահաբեկել Հայ ազգային կոնգրեսի էլեկտորատը»:
«Այո, տեղամասերում հաշվարկվել է 18.5 հազար ձայն, բայց դուք նկատել եք երեւի, որ Հանրապետական կուսակցությունը ամեն բակում ունեցել է շտաբ. սա ինչի՞ համար էր: Դրանք ահաբեկման կենտրոններ էին ամբողջ Երեւանով: Նրանք շատ լավ հաշվարկում են, գիտեն ով է Հանրապետականին ծախվող զանգվածը, ով է ԲՀԿ-ի հետ կապված եւ շատ լավ գիտեն, թե ով են այն մարդիկ, որոնք 5 տարի իրենց ասոցացրել են Կոնգրեսի հետ: Ահա այդ բոլոր մարդկանց վրա խստագույն ճնշումներ են տեղի ունեցել, ավելին, այդ մարդկանց դրել են ընտրության առջեւ, կամ նրանք պետք է թեկուզ կաշառք վերցնելով քվեարկեն Հանրապետականի օգտին (եւ մնացածի վրա էլ աշխատեն, որ նրանք էլ քվեարկեն ՀՀԿ-ի օգտին), կամ նրանք պետք է կորցնեն իրենց բիզնեսները, կամ նրանց երեխային բանակում պետք է ինչ-որ վատ բան պատահի, կամ դպրոցում վերաբերմունքը երեխայի նկատմամբ կփոխվի, եւ այլն, եւ այլն: Սա Հանրապետական կուսակցության կողմից ստեղծված ամբողջատիրական մի համակարգ է, որը ուսումնասիրում է ամեն քաղաքացու խոցելիությունները եւ ճնշում գործածելով նրանց պարտադրում է կատարել այս կամ այն ընտրությունը քաղաքական ընտրությունների ժամանակ: Այս անգամ հրահանգը եղել է ահաբեկել ՀԱԿ-ի էլեկտորատը: 18.5 հազար մարդիկ այն համարձակ մարդիկ են, որոնք որեւէ ճնշման չեն ենթարկվել», - ասաց նա:
«Ազատություն» ռադիոկայանի դիտարկմանը, թե Կոնգրեսը, այնուհանդերձ, իր պատասխանատվության բաժինը չի տեսնո՞ւմ ընտրազանգվածը կորցնելու համար, վերջին շրջանում վարած քաղաքականությունը, ԲՀԿ-ի հետ համագործակցության փորձերը չէին կարո՞ղ հանգեցնել դրան, Զուրաբյանը պատասխանեց. - «Մեծ հաշվով ես որեւէ նման խնդիր չեմ տեսել, մեր բոլոր որոշումները եղել են շատ պատճառաբանված եւ տրամաբանված, եւ թափանցիկ ժողովրդի համար: Մենք բացատրել ենք ամեն քայլ, ինչ-որ արել ենք»:
ՀԱԿ-ը մտադիր է ավագանու ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով դիմել դատարան: Զուրաբյանը հայտարարեց, որ «սոլիդ հիմքեր ու փաստեր» ունեն դրա համար:
ՀԱԿ փոխնախագահը նաեւ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ ընտրացուցակներում հաշվառված ընտրողների 1/3-ի` հանրապետությունից բացակայելու պայմաններում, ընտրություններում արձանագրված 53 տոկոս մասնակցությունը նշանակում է ոչ թե 53, այլ փաստացի բնակվողների 85 տոկոս մասնակցություն, ինչն, ըստ Զուրաբյանի ավագանու ընտրություններում անհնար է:
«Նման ընտրությունները սովորաբար ունենում են 30, 40, ամենածայրահեղ դեպքում 50 տոկոսանոց մասնակցություն, բայց ոչ թե 85: 85 տոկոս մասնակցությունը նշանակում է նախ մարդկանց ուղղակի կաշառքով բերել են, կամ ստիպել են, երկրորդը` բազմակի քվեարկություն են իրականացրել, բազմաթիվ դեպքեր ենք արձանագրել, ցավոք, նաեւ շատ ցայտուն էր վերահսկողության մեխանիզմը` կարուսելների միջոցով, գունավոր գրիչներով, հիմա նոր մի ֆենոմեն է` ծալում են բյուլետենը հակառակ, իբր դա թափանցիկ է, եւ հնարավորություն կտա տեսնել, թե ինչպես են քվեարկել»,- նշեց Զուրաբյանը` հավելելով. - «Արձանագրում ենք հետեւյալը` այսօր, թեեւ Հայաստանը մի երկիր է, որն ունի դեմոկրատական ֆասադ, իբր թե ընտրություններ, իբր թե կուսակցություններ, իբր թե պառլամենտ, բայց իրականում սա ամբողջատիրական, տոտալիտար ռեժիմ է, ամեն մի անհատին վերահսկողության տակ պահող ռեժիմ: Հայաստանի իշխանությունները Հայաստանում տոտալիտար համակարգ են հաստատել, մնացել են այս մի քանի հազար մարդիկ, որոնք դեռ դիմադրում են: Եվ ռեժիմի հիմնական նպատակն է այս վերջին դիմադրության օջախն էլ կոտրել, որից հետո այլեւս որեւէ խոչընդոտ չեն ունենա ժողովրդին թալանելու համար»:
Դիտարկմանը, թե շատ էին լուրեր շրջանառվում, որ նաեւ ոչ կոալիցիոն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է ընտրակաշառք բաժանել», ՀԱԿ փոխնախագահը պատասխանեց. - «Կաշառքի բաժանման առաջնային պատասխանատուն ու գլխավոր հովանավորը պետական իշխանությունն է եւ պետական իշխանությունը կազմավորած քաղաքական մեծամասնությունը, տվյալ դեպքում` Հանրապետական կուսակցությունն ու ՕԵԿ-ը: Բայց, իհարկե, եթե ԲՀԿ-ն նման բաներով զբաղվում է, մենք դատապարտում ենք դա, ուրիշ ի՞նչ կարող ենք անել: Մեր միակ հնարավորությունը դատապարտելն է, դատապարտում ենք»: