Մատչելիության հղումներ

ՕԵԿ. «Վախի մթնոլորտ բազմաթիվ վարչական շրջաններում»


 «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը ելույթ է ունենում կուսակցության համագումարում, արխիվ
«Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը ելույթ է ունենում կուսակցության համագումարում, արխիվ
Կոալիցիոն «Օրինաց երկիր» կուսակցությունը (ՕԵԿ), որը Երեւանի ավագանու կիրակի օրը անցկացված ընտրություններում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով, չի հաղթահարել ավագանում ներկայացված լինելու համար սահմանված 6 տոկոսի շեմը, այսօր տարածած հաղորդագրությամբ շնորհավորում է ընտրություններում հաղթած երեք քաղաքական ուժերին, շնորհակալություն հայտնում իր օգտին քվեարկած երեւանցիներին, ինչպես նաեւ զանգվածային լրատվության միջոցներին` քարոզարշավը համակողմանի լուսաբանելու համար:

«Ընտրությունների վրա, սակայն, իր կնիքը թողեց ընտրակաշառքների լայնածավալ բաժանումը, թաղային հեղինակությունների ակտիվ գործունեությունը, ինչը Երեւանի բազմաթիվ վարչական շրջաններում առաջացրեց վախի մթնոլորտ, եւ այս մասին ընտրական ողջ ժամանակաշրջանում ՕԵԿ-ը բազմիցս բարձրաձայնել է», - հայտարարում է կուսակցությունը` այդուհանդերձ, ընտրությունները համարելով կայացած փաստ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG