Մատչելիության հղումներ

Դաշնակցության գնահատմամբ՝ «իշխանական մենաշնորհը ավելի կարծրացավ»


Ավագանու ընտրություններում 3.8 տոկոս ձայն հավաքած Հայ Յեղափոխական Դաշնակցությունն այսօր Գերագույն մարմնի նիստից հետո տարածած իր հայտարարության մեջ շնորհակալություն է հայտնել Դաշնակցությանը ձայն տված երեւանցիներին` ափսոսանք հայտնելով «հերթական անգամ պետության եւ իշխող կուսակցության նույնացման, վարչական ռեսուրսի անսահման կիրառման եւ համատարած ընտրակաշառքի կապակցությամբ»:

«Եղավ՝ ինչ եղավ: Հերթական անգամ պետության եւ իշխող կուսակցության նույնացումը, վարչական ռեսուրսի անսահման կիրառումը, համատարած ընտրակաշառքն արեցին իրենց գործը», – անցած ընտրությունների ընթացքն է գնահատում ՀՅԴ–ն՝ ու փաստում. – «Իշխանական մենաշնորհը ավելի կարծրացավ: Նրանք այլեւս երկիրն ու Երեւանը միանձնյա կառավարելու հնարավորություն ունեն: Կսպասենք արդյունքներին, թեեւ դրանք մեզ համար կանխատեսելի են: Ցավոք, այս անգամ էլ մեզ չհաջողվեց մեր հասարակության մեջ ազատ քաղաքացու, արժանապատվորեն ընտրություն կատարողի գիտակցություն ձեւավորել»։

Շնորհակալություն հայտնելով Դաշնակցությանը ձայն տված երեւանցիներին՝ ՀՅԴ–ն ե՛ւ բոլոր երեւանցիներին, ե՛ւ Հայաստանի քաղաքացիներին խոստանում է. – «Չենք նահանջելու մեր սկզբունքային դիրքերից, չենք դադարեցնելու ամենօրյա աշխատանքը հանուն մեր երկրում արմատական փոփոխությունների, մեր քաղաքացիների ազատության եւ բարեկեցության»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG