«Այն, ինչ Ադրբեջանում կատարվում է արձակագիր Աքրամ Այլիսլիի եւ նրա «Քարե երազներ» գրքի շուրջ, ցնցող է եւ թեւաթափ անող», - ադրբեջանական «Թուրան» գործակալությանը տված հարցազրույցում նշում է 90-ականներին Հայաստանի նախագահի գլխավոր խորհրդականի պաշտոնը զբաղեցրած Ժիրայր Լիպարիտյանը:
Երկար տարիներ ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցությունների առանցքային մասնակիցներից մեկը հանդիսացած Լիպարիտյանի խոսքով` Այլիսլիի հետ տեղի ունեցածը առնվազն տարօրինակ է:
«Իրոք պարադոքսալ է, երբ մարդիկ, ովքեր գրողին մեղադրում են, թե նա իր վեպում դաժանություններ է վերագրել ադրբեջանցիներին, իրենք են հանդես գալիս ֆիզիկական հաշվեհարդարի, ավելի կոնկրետ` ականջ կտրելու կոչերով: Այս նույն խմբերն էին, կամ կառավարությունը, որ դրան զուգահեռ հերոսացնում էին ադրբեջանցի սպային, ով կացնահարել էր քնած հայ զինվորականին», - նշում է Լիպարիտյանը:
Նրա խոսքով` Այլիսլիի շուրջ ծագած պատմությունը կարող է բավական խորը ազդեցություն ուենենալ նաեւ ղարաբաղյան խնդրի կարգավորման ողջ ընթացքի վրա:
«Ադրբեջանը պնդում է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է լուծվի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա, եւ Լեռնային Ղարաբաղի հայերը պետք է ընդունեն Ադրբեջանի գերիշխանությունը, դառնան Ադրբեջանի քաղաքացիներ: Դրա հետ մեկտեղ, սակայն, ադրբեջանցի պաշտոնյաները մեկին հերոսացնում են հայի սպանելու համար, մեկ ուրիշին հալածում` իր ստեղծագործության մեջ հայերին նորմալ մարդկային հատկություններով օժտելու պատճառով: Նման պայմաններում չեմ կարող չհարցնել Ադրբեջանի ղեկավարներին` ինչպե՞ս եք պատկերացնում ղարաբաղցիների կողմից ադրբեջանական գերիշխանությունն ընդունելը: Տեղի ունեցածն այն իրողության ապացույցն է, որ հայերը չեն կարող անվտանգ զգալ իրենց այդպիսի Ադրբեջանում», - ասում է Լիպարիտյանը:
Այլսիլիի շուրջ ծագած աղմկալի պատմության ֆոնին Ժիրայր Լիպարիտյանը նաեւ խորհուրդ է տալիս հավասարության նշան չդնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ:
«Չեմ կարծում, որ իրավիճակը Հայաստանում նույնն է, ինչ Ադրբեջանում: Ի վերջո, Ադրբեջանն է ռազմական հակամարտության պարտված կողմը, եւ այդ երկրում ցասումն ավելի ուժեղ է, դիմացինին ըմբռնումով մոտենալը` ավելի դժվարին: Բայց ամենավատը, ինչ տեղի է ունեցել Ադրբեջանի հետ, ոչ թե հակամարտության ընթացքում կրած պարտությունն է, այլ այն, որ երկիրն ի վիճակի չէ վերհանել պարտության իրական պատճառները: Բացի այդ, Ադրբեջանի մոտեցման մեջ հակասություններ կան Ղարաբաղի եւ հայերի նկատմամբ քաղաքականության մշակման հարցում», - նշում է Լիպարիտյանը` պնդելով. - «Ակնհայտ է, որ մենք այլեւս չեն տեսնում խնդրի քաղաքական ձեւակերպումը: ԴՆԹ կամ գենետիկական անալիզ անցկացնելու կոչերով խնդիրը մտնում է ռասիստական հարթություն»:
Այս ամենի ֆոնին հայ վերլուծաբանը բավական հոռետեսորեն է նայում տարածաշրջանային զարգացումներին:
«Լավագույն դեպքում իրավիճակը կշարունակի նույն կերպ զարգանալ` հյուծելով մեր հասարակություններն ու կառավարման համակարգերը: Վատթարագույն սցենարը ռազմական գործողությունների եւս մեկ շրջափուլն է` հավասարապես ծանր հետեւանքներով երկու կողմերի համար էլ: Այդ պարագայում նշանակություն չի ունենա` ով է հաղթողը, եթե, իհարկե, հաղթող ընդհանրապես լինի», - ընդգծում է Լիպարիտյանը: