Ոստիկանությունը կոչ է անում զերծ մնալ տեխնիկական միջոցների կիրառմամբ կամ ցանկացած այլ եղանակով ընտրությանը մասնակցած լինելու փաստը հավաստող կնիքի դրոշմները, ստորագրությունները կամ օրենքով սահմանված այլ գրառումները եւ նշագրումները վնասելուց, ջնջելուց կամ փչացնելուց։
- Հեղինակ՝ Ռուզաննա Ստեփանյան
Երեւանի կենտրոնում ՝ Սպանդարյանի անվան դպրոցում, քվեարկության եկավ նաեւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ՝«հանուն Հայաստանի Հանրապետության»: ՀԱԿ ղեկավարը կատակեց, թե եթե օրենքը թույլ տար, ինքը կքվեարկեր միանգամից յոթ թեկնածուների օգտին: «Յոթն էլ արժանիից ավելի են», - ասաց նա:
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր նախագահական ընտրություններում քվեարկելուց հետո լրագրողների հարցին, թե հանուն ինչ՞ է քվեարկել, պատասխանել է. - «Որպեսզի գալիք տարիները մեր երկրի համար հաջողության տարիներ լինեն տարբեր ասպարեզներում՝ ի բարօրություն, ի շահ Հայաստանի, Արցախի եւ աշխարհասփյուռ հայության»։
- Հեղինակ՝ Աստղիկ Բեդեւյան
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ժամը 14-ի տվյալներով` Հայաստանի նախագահական ընտրությանը մասնակցել է ընտրողների 33 տոկոսը կամ մոտ 836 710 մարդ: