Մատչելիության հղումներ

Ընտրություններ 2013․ Լայվ բլոգ

Հայաստանում նախագահական ընտրություններ են։

«Ժառանգությունը» ահազանգում է ընտրախախտումների մասին։ Կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի խոսքով, թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը արձանագրել է ընտրակաշառքի բաժանման, բաց քվեարկության, անձնագրերում դրոշմակնիքների թանաքանյութի անհետացման «զանգվածային դեպքեր»։
Գյումրիի այն տեղամասերում, ուր այսօր եղել է «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը, կային մեքենաների կուտակումներ, որոշ տեղամասերում երիտասարդ մարդկանց խմբեր էին հերթապահում ինչպես ներսում, այնպես էլ դրսում:
ԿԸՀ տվյալներով, ժամը 17-ի դրությամբ արդեն ընտրողների 49,81 տոկոսը մասնակցել է քվեարկությանը, ընտրատեղամաս է եկել 1 միլիոն 259 374 մարդ: Հայաստանում, ոստիկանության հաղորդագրության համաձայն, ընտրացուցակներում ընդգրկված է 2 միլիոն 505 հազար 980 մարդ:
Պաշտոնական Բրյուսելը, ինչպես ասված է Եվրամիության կառավարության (Եվրոպայի խորհդրի)` այսօր տարածած հայտարարության մեջ, ուշադրությամբ հետեւում է հայաստանյան ընտրություններին եւ կրկին ընդգծում դրանք միջազգային չափանիշներին եւ արեւմտյան դիտորդների հանձնարարականներին համապատասխան անցկացնելու անհրաժեշտությունը։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG