Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը կոչ է անում չջնջել կնիքի դրոշմները


Ոստիկանությունը կոչ է անում զերծ մնալ տեխնիկական միջոցների կիրառմամբ կամ ցանկացած այլ եղանակով ընտրությանը մասնակցած լինելու փաստը հավաստող կնիքի դրոշմները, ստորագրությունները կամ օրենքով սահմանված այլ գրառումները եւ նշագրումները վնասելուց, ջնջելուց կամ փչացնելուց։

«Համացանցում տեղադրվել են բազմաթիվ տեսանյութեր, որտեղ քիմիական տարբեր նյութերի` ջրածնի պերօքսիդի, սպիրտային խառնուրդներով ներծծված թաց անձեռոցիկների միջոցով ջնջվում են քվեարկությանը մասնակցած լինելու հանգամանքը փաստող՝ ընտրական հանձնաժողովների կողմից քաղաքացիների անձնագրերում դրված կնիքի դրոշմները», - այսօր տարածած հայտարարությունում նշում է Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Ոստիկանությունը նախազգուշացնում է, որ «համացանցում տեղադրված հիշյալ միջամտությունների բոլոր դրսեւորումները կարող են որակվել որպես ընտրական իրավունքի խախտում, մասնավորապես, ընտրական իրավունքի, ընտրական հանձնաժողովների աշխատանքների իրականացման խոչընդոտում, մեկից ավելի անգամ քվեարկության նախապատրաստություն կամ փորձ, ինչպես եւ առաջացնել օրենքով սահմանված այլ պատասխանատվություն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG