ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը փետրվարի 7-ին, ժամը 17-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց 24-ժամյա հացադուլ է հայտարարելու, որի ավարտին` փետրվարի 8-ին դուրս կգա ընտրապայքարից:
«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահը կոչ է անում մյուս թեկնածուներին նույնպես ինքնաբացարկ հայտարարել:
«Սկսվում է [փետրվարի]18-ից հետո նոր իրավիճակ, որովհետեւ դեկորացիաները թիթեռնիկի կյանք ունեցան: 18-ից հետո այդ մարդիկ քաղաքական դաշտում չեն լինելու: Ես եմ լինելու ու շատ նաեւ մարդիկ», - լրագրողների հետ հանդիպմանը կանխատեսեց նախագահի թեկնածուն:
Հարությունյանն ասաց, թե Պարույր Հայրիկյանի` ընտրությունները հետաձգելու հայցով Սահմանադրական դատարան չդիմելը ավելացրեց իր մտահոգությունները: Նշելով, որ ինքը նպաստել է Հայրիկյանի` որպես անկախության խորհրդանշի կերպարի ձեւավորմանը` թեկնածուն ասաց, թե այսօր ստիպված է արձանագրել, որ «կարելի է ծովում լողալով գալ ու ջրավազանում խեղդվել»:
Նրա կարծիքով, մահափորձի մեջ ռուսական հետք փնտրելով` վատացնում ենք հարաբերությունները Ռուսաստանի հետ: Նա նաեւ տարակուսում է, որ մինչեւ այսօր երկրի նախագահը չի հայտարարել, որ չի կիսում Հայրիկյանի կարծիքը կամ չի կարծում, որ կարելի է նման հապճեպ եզրակացություններ անել. - «Միգուցե Հայրիկյանի բերանով մեր իշխանություննե՞րն են խոսում»:
ՍԴ չդիմելու մասին Հայրիկյանի որոշմանն այսօր անդրադարձավ նաեւ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը:
«Մարդը մի քանի օր առաջ մի բան է ասում, հետո` բոլորովին այլ, եւ տարօրինակ կերպով նրա ասածները կրկնեց Սերժ Սարգսյանը: Ես խորապես համոզված եմ, որ ուղղակի տեղի է ունեցել գործարք իշխանությունների եւ Պարույր Հայրիկյանի միջեւ», - լրագրողներին ասաց Սեդրակյանը: