«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը կրկին կոչ է անում նախագահի մյուս թեկնածուներին իր օրինակին հետեւել եւ հանել իրենց թեկնածությունները:
Հարությունյանը ավելի վաղ հայտարարել էր, որ իր թեկնածությունը կհանի փետրվարի 8-ին: Հիմնավորելով իր որոշումը` այսօր Հարությունյանը ասաց, թե բոլորն այսօր հասկանում են, որ այս ընտրությունները չեն կարող լինել օրինական: Ամեն ինչ տանում է դեպի խորը դեպրեսիա, ասում է նա: Հարցին, թե այս դեպքում ի՞նչ այլընտրանք է առաջարկում ժողովրդին, Հարությունյանը պատասխանեց. - «Իմ ասածն այն է, որ մենք հակառակը ժողովրդին հույս ենք տալիս, եթե այսպես է մնում, ժողովուրդն ասում է` «ես ի՞նչ կապ ունեմ, կարող են մի թեկնածուներին ճնշել, էդ մարդիկ խաղից դուրս գամ, էդ դեպքում ինչքան անպաշտպան եմ ես»: Ես պաշտպանում եմ այդ ընտրողին: Մեզ պետք է ուժեղ նախագահ, մարդ, որը յուրաքանչյուրի նախագահն է»:
Արամ Հարությունյանը, սակայն, այդպես էլ չասաց, թե բացի իրենից` ով կարող է լինել այն մարդը, որին հասարակությունը կվստահի ու կընտրի, եթե չլինեն նախագահի այս 7 թեկնածուները: Հարությունը նաեւ անիմաստ է համարում խոսել ծրագրերի մասին` ասելով, թե դրանք էլ ժողովրդի մոտ հավատ չեն առաջացնում:
Անդրադառնալով նախագահի երեք թեկնածուներ Հրանտ Բագրատյանի, Պարույր Հայրիկյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի միասնական հայտարարությանը, Հարությունյանը նախ համարեց դա էթիկայի խախտում, մասնավորապես, նախագահի մեկ այլ թեկնածու Արման Մելիքյանի նկատմամբ, ում գաղափարներն էին հենց արծածվել այդ հայտարարությունում, հետո էլ վստահեցրեց, որ այդ երեք թեկնածուները փետրվարի 18-ից հետո «շատ տխուր վիճակում են հայտնվելու, տուն են գնալու եւ պետք է բացատրություն տան»:
«Դե, թող երեքով մի հատ միտինգ անեմ, Ազատության հրապարակը լցնեն: Սա է խնդիրը, թե չէ այսօր բարեւելով գնալ, ձեւ անել, որ մարդիկ կան… չկա, ժողովուրդը հիասթափված է», - ասաց Հարությունյանը: