«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Պարույր Հայրիկյանի այսօրվա որոշումը դիտարկում է նրա հայեցողության շրջանակում: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին թեկնածուի շտաբից, Հովհաննիսյանն այս հարցով Սահմանադրական դատարան չի դիմի:
Նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի կարծիքով, ընտրությունները երկու շաբաթով հետաձգելը լավագույն լուծումն էր: Սակայն,Բագրատյանը եւս ընտրությունները հարցը չի վիճարկի Սահմանադրական դատարանում, ասաց այնտեղ կարող են ծիծաղով ընդունել իր դիմումը:
«Ես կարող եմ ցանկացած պահի դիմել Սահմանադրական դատարան, դա նաեւ խոչընդոտ է ինձ համար, սակայն գոյություն ունի «Սահմանադրական դատարանի մասին» օրենք եւ այդ օրենքում կարծեմ 75-րդ հոդվածը, որտեղ հստակ որոշակի հիմքեր են շարադրված: ՍԴ-ն կարող է ասել` «լավ, մի օր էլ քարոզարշավ չես արել, ի՞նչ անհաղթահարելի խոչընդոտ է դա»: Բնականաբար, անհաղթահարելի խոչընդոտի սուբյեկտը ինքը տուժածն է», - ասաց Բագրատյանը:
Արամ Հարությունյանը նույնպես չի դիմի ՍԴ: Փոխարենը թեկնածուն երեք օրից ինքնաբացարկ է հայտնելու: Հարությունյանի համար Հայրիկյանի այսօրվա որոշումը կանխատեսելի էր, եւ չի կարծում, որ նա ինքնուրույն է այդ քայլին գնացել: Ի՞նչ երաշխիք ունի Հայրիկյանը, որ մահափորձը չի կրկնվելու, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տարակուսանք հայտնեց նախագահի թեկնածուն:
16-րդ օրը հացադուլի մեջ գտնվող Անդրիաս Ղուկասյանը թեեւ կոչ էր արել Պարույր Հայրիկյանին անպայման դիմել դատարան` նոր ընտրություններ նշանակելու պահանջով, այդուամենայնիվ, հայտարարեց, որ հարգանքով է վերաբերում Հայրիկյանի որոշմանը:
«Նկատելի էր, որ իշխանությունների կողմից կար հենց այդ իրադարձությունների զարգացման ցանկությունը: Իմ կարծիքին եմ, որ նոր ընտրությունները հարված կլիներ քրեաօլիգարխիկ համակարգին», - ասաց նա:
Անձամբ իր դեպքում թեկնածուն իրավական հիմքեր չի տեսնում Սահմանադրական դատարան դիմելու համար, նույնիսկ, եթե իր առողջական վիճակը կտրուկ վատանա: Խոչընդոտը պետք է առաջանա թեկնածուից անկախ, բացատրում է Ղուկասյանը: Նա, սակայն, շարունակում է պնդել, որ մահափորձից հետո վտանգի մեջ են բոլոր թեկնածուները, բացի Սերժ Սարգսյանից:
Պարույր Հայրիկյանի որոշումը նախագահի թեկնածու Արման Մելիքյանն առնվազն տարօրինակ է գնահատում: Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին` Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարարը չբացառեց Հայրիկյանի նկատմամբ գործադրված ճնշումների հնարավորությունը: Մելիքյանը նույնպես դատարան չի դիմի: «Հրազենային վնասվածքը ես չեմ ստացել», - հիշեցրեց նախագահի թեկնածուն:
«Միանգամայն բնական կլիներ, եթե նա, այնուամենայնիվ, այդ երկշաբաթյա ժամկետը պահանջեր կազդուրվելու համար եւ ընտրարշավի լիարժեք մասնակցելու համար: Եթե դա չի արվում, չի բացառվում, որ ճնշումներ են եղել, եւ ես տեսա, որ իշխանության շահերը ներկայացնող տարատեսակ ինքնակոչեր փորձում են համոզել, որ «դե, ի՞նչ իմաստ ունի, ինչի՞ համար է դա անհրաժեշտ», - ասաց Մելիքյանը:
Համոզելու, առավել եւս ճնշելու կարիք չկար էլ, համոզված է թեկնածուներից Վարդան Սեդրակյանը` պնդելով, որ Պարույր Հայրիկյանը «առեւտրի մեջ է մտել իշխանությունների հետ»: Որպես էպոսագետ ներկայացող թեկնածուն հիշեցնում է մամուլում հայտնված տեղեկությունները, թե ընտրություններից հետո Հայրիկյանը գլխավորելու է նոր ձեւավորվելիք Եվրաինտեգրացիայի նախարարությունը կամ նշանակվելու է ՆԱՏՕ-ում Հայաստանի ներկայացուցիչ:
«Նա ասում է, ճիշտ է, խոչընդոտներ կան, բայց ես չեմ դիմի, որովհետեւ դավադրություն է եղել ժողովրդի նկատմամբ: Այլ հարց է, որ իշխանություններին հարմար չէր 14 օրով հետաձգելը», - ասաց Սեդրակյանը:
Վարդան Սեդրակյանը միակ թեկնածուն է, ով, այնուամենայնիվ, մտադիր է դիմել բարձրագույն դատարան: Սեդրակյանը հիմա իրավաբանների հետ է խորհրդակցում. թեկնածուն հիմնավորում է, թե գուցե մահափորձն իրականացրած ուժերը կանգ չեն առնելու եւ վտանգված են բոլոր թեկնածուները` այդ թվում եւ ինքը:
«Եթե թեկնածուն նախընտրական քարոզարշավը վերածում է առեւտրի, տոնավաճառի, այդ կամուկացը` այսօր կասեմ, վաղը կասեմ, չգիտեմ… եւ այդ ընթացքում նրան անընդհատ հանրապետականներ են այցելում, նույն մարդիկ մի քանի անգամ արդեն… ուղղակի այս իրադարձությունը Հայրիկյանը օգտագործեց նշված պայմանները մի փոքր ավելի բարձրացնելու համար: Եվ առաջին արդյունքները մի քանի օրից սպասեք եւ սոցհարցումների տեսքով, եւ այլն: Կպարզվի, որ ինչպես սոցիոլոգն ասաց, Հայրիկյանը բաց չթողեց իր ղսմաթը», - ասաց թեկնածուն: