Հայաստանի նախագահ եւ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը չորեքշաբթի օրը շարունակեց իր նախընտրական հանդիպումները Սյունիքի մարզի ընտրողների հետ:
Ագարակում Սերժ Սարգսյանը անդրադարձավ աղքատության խնդրին` առաջարկելով դրա լուծման իր մեթոդները:
«Այդ խնդիրը լուծելու համար մենք որոշել ենք դիմել ավելի կատարելագործված քաղաքականությանը: Փորձը ցույց տվեց, որ սոսկ նպաստներով, սոցիալական վճարներով ու բարեգործական միջոցառումներով այն լուծել հնարավոր չէ: Մենք պետք է ամենամանրազնին անդրադառնանք եւ վերացնենք աղքատությունը ծնող պատճառները», - ասաց նա` շարունակելով, թե աղքատությունը հաղթահարելու այլ ձեւ, քան մարդկանց աշխատանքով ապահովելն է, չկա, իսկ նպաստ եւ թոշակ պետք է ստանան այն մարդիկ, ովքեր ի վիճակի չեն աշխատել:
Ի դեպ, ինչպես անցած 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, այնպես էլ այս անգամ, Ագարակի մշակույթի պալատի դիմաց առավոտյան հավաքված էին մեծ թվով դպրոցականներ եւ ուսուցիչներ: Ուսուցիչներից հետաքրքրվեցինք, թե արդյոք դա չի խանգարում դասերի բնականոն ընթացքին: Նրանցից մեկն ասաց, թե նախագահի թեկնածուի այցը ուրախալի փաստ է, եւ, որ երկու ժամ դասից բացակայելը չի խանգարի:
Իսկ Ագարակի քաղաքապետի մեկնաբանությունը դպրոցականների եւ ուսուցիչների ներկայության վերաբերյալ հետեւյալն էր. - «Դա քարոզարշավին չեն մասնակցում: Պարզապես մեծ դասամիջոցը օգտագործելով` դպրոցի կոլեկտիվը եւ աշակերտները առիթը չեն ուզում բաց թողնել եւ մեր նախագահին ուզում են իրենց աչքով տեսնել»:
Մշակույթի տան առջեւ խմբված ագարակցիներից մեկը «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչ է փոխվել անցած հինգ տարիների ընթացքում, պատասխանեց. - «Տարբերություն ես չեմ գտնում: Գազը մեր կողքով է անցնում, բայց առանց գազ ենք»:
Մեղրիում նախընտրական հանդիպման ժամանակ ընտրողներից մեկը արդեն դահլիճում բարձրաձայնեց երկրագույն վառելիքի վերաբերյալ հարցը: Սերժ Սարգսյանը խոստացավ. - «Մինչեւ եկող տարվա կեսը Ագարակն ու Մեղրին ամբողջովին գազաֆիկացված կլինեն»:
Քաջարանում նա կոչ արեց ընտրողներին քվեարկել խղճի թելադրանքով. - «Ես ցանկանում եմ լինել ժողովրդի կողմից ընտրված, ցանկալի նախագահ: Բայց, նորից եմ կրկնում` քվեարկեք այնպես, ինչպես ձեր խիղճն է ձեզ թելադրում, եւ այդ իշխանություններն արժանի կլինեն մեր ժողովրդին»:
Քաջարանցիները հետաքրքրված էին Սյունիքը Երեւանի հետ կապող օդային ուղու վերականգման հարցով, ինչին ի պատասխան Սերժ Սարգսյանն ասաց, որ այդ հարցը քննարկել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի եւ «Դինո գոլդ մայնինգ» ընկերության ղեկավարության հետ, որոնք համաձայնել են աջակցել ծրագրին, եւ մնում է որոշել թե մարզի որ օդանավակայանն է պիտանի օգտագործման համար:
Սյունիքի մարզում Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավի վերջին կանգառը մարզկենտրոն Կապանում էր, որտեղ կայացավ առաջին բացօթյա հանդիպումը ընտրողների հետ:
«Համակողմանիորեն ապահովված Հայաստան եւ համակողմանիորեն ապահովված քաղաքացի. ահա մեր նպատակակետը», - հայտարարեց Սերժ Սարգսյանը` շարունակելով, թե ապահով Հայաստանն իր համար երազանք չէ, այլ շատ որոշակի ծրագիր, որը հնարավոր է իրականացնել հստակ փուլերով եւ հստակ ժամկետում:
Ելույթի վերջում նախագահի թեկնածուն ասաց, որ առաջիկա ընտրությունները պետք է անցնեն ազատ, արդար եւ թափանցիկ, եւ հիմա կա այդպիսի հնարավորություն նման ընտրություններ կազմակերպելու:
«Եթե չկարողանանք անցկացնել լավ ընտրություններ, եւ մեզ պետք է մեղադրեն չարաշահումների մեջ, նշանակում է մենք արժանի չենք, որ առաջնորդենք մեր ժողովրդին», - ասաց Սերժ Սարգսյանը: - «Որոշ մարդիկ, եւ ոչ միայն մեր երկրի ներսում, փորձում են մեզ մեղադրել, որ ուժեղ մրցակիցներ չկան: Կարծես թե իշխանությունների գործն այն է, որ իր համար մրցակիցներ ստեղծի ու հետո հերոսաբար հաղթահարի այդ խոչընդոտը»:
Նշելով, որ սա իշխանությունների խնդիրը չէ` նա շարունակեց. - «Մեր խնդիրը մրցակցային դաշտ ստեղծելն է: Մեր խնդիրն է հնարավորություն տալ յուրաքանչյուրին, ով ցանկանում է առաջադրվել եւ պայքարել, որպեսզի նա այդ հնարավորություններից լիարժեք կարողանա օգտվել… Որեւէ մեկին մեղադրելու իրավունք չունենք ո'չ առաջադրվելու եւ ո'չ էլ չառաջադրվելու համար»:
Սերժ Սարգսյանի նախընտրական մյուս հանդիպումները սպասվում են Վայոց ձորի մարզում: