«Չկան վստահելի եւ հիմնավոր փաստարկներ, որոնց դեպքում ընդունելի կարող է համարվել պաշտոնական պնդումը, թե նախագահի գալիք ընտրությունների ժամանակ ընտրողների թիվը պետք է ավելանա», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:
«Կարծում եմ, հասարակությունը որեւէ վստահություն չունի այս հայտարարություններին: Այնքան չկա, որ նույնիսկ դադարում է արձագանքել սրանց», - հավելեց ազգագրագետը:
Խոսքը Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանի` երեկ «Ազատություն» ռադոկայանի հետ զրույցում արված հայտարարությունների մասին է, թե մայիսին` խորհրդարանի ընտրությունների ժամանակ ձեւավորված ցուցակների համեմատ, նախագահի ընտրությունների կապակցությամբ կազմվող ընտրացուցակներում կընդգրկվեն հազարավոր նոր ընտրողներ:
Միգրացիոն հարցերով փորձագետ Միհրան Գալստյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում առանձնացրեց մշտական եւ առկա բնակչության վերաբերյալ պաշտոնական տվյալները եւ այդ տարբերության դեպքում հարյուր հազարավոր անձանց անունները ընտրացուցակներում ներառելու հանգամանքը:
«Անցած տարվա մարդահամարի տվյալներով, մենք ունենք մոտավորապես մշտական եւ առկա բնակչության թվաքանակի տարբերություն մոտ 200 հազար մարդ: Այսինքն` այստեղ մի թնջուկ կա, որը պետք է փորձել լուծել: Ինչպես անել, որ օրենքը գործի, եւ օրենքի սահմաններում հաստատ իմանան` արդյո՞ք մարդը ժամանակավոր բացակայող է, թե՞ երկարատեւ բացակայող է, եւ արդյո՞ք նրա անուն-ազգանունը պետք է հայտնվի այդ ցուցակում, թե՞ ոչ», - հարցեր բարձրացրեց փորձագետը:
Համապետական ընտրությունների ժամանակ հաճախ են լինում ահազանգեր երկրից տարիներով բացակայողների անունները ընտրացուցակներում պահելու դեպքում նրանց փոխարեն քվեարկությունների կապակցությամբ: Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն այս առնչությամբ ասաց. - «Այս խնդիրները չեն ձեւակերպվում, չեն դրվում եւ չեն էլ ուզում դրվել: Ինչո՞ւ այդ հարցի վերաբերյալ չկա որեւէ գործողություն, ծրագիր կամ հեռանկարում ի՞նչ է նախատեսվում անել»:
Այդ խնդիրները կային նաեւ անցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Քաղաքական ուժերի դժգոհություններին այսօր ավելացել են պաշտոնական տվյալները` Հայաստանից մեկնածների եւ Հայաստան ժամանածների տարբերությունը անշեղորեն աճում է. եթե այս տարվա հունվար-օգոստոսին այդ տարբերությունը մոտենում էր 91 հազարի, ապա հունվար-նոյեմբերին տարբերությունը կազմել է 104 հազար:
Այս հանգամանքը ընդգծեց նաեւ Միհրան Գալստյանը` դիտարկելով ընտրացուցակներում ներառված աշխատանքային միգրանտների հանգամանքը. - «Այսպես է խնդիրը դրված` ստույգ այդ 200 հազարը ֆիքսված է արդեն: Իսկ այն մարդիկ, ովքեր գնում են արտագնա աշխատանքի եւ վերադառնում են, կարծում եմ, այդ կատեգորիան մի քիչ դուրս է դրանից: Մեզ մոտ աշխատանքային միգրացիայի ավանդույթներ գոյություն ունեն` հիմնական մասը Նոր տարուն պետք է տանը լինի` ընտանիքի հետ: Բայց փետրվարին նորից նրանք կգնան, եւ նրանց անուն-ազգանունները այդ ցուցակներում կլինեն»:
Փորձագետների ամփոփմամբ` հանրային վստահություն ունենալու համար անհրաժեշտ է այս հարցերը կարգավորել օրենքի ուժով: