Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսայի խոսքով, գործարարությամբ զբաղվելը Հայաստանում ավելի դժվար է, քան տարածաշրջանի այլ երկրներում:
«Հայաստանում դեռեւս ավելի դժվար է գործարարությամբ զբաղվել, քան տարածաշրջանի այլ` Հայաստանի հետ համեմատելի երկրներում: Չնայած իրավիճակը բարելավվում է, եւ, իհարկե, Հայաստանը սկսել է աճ արձանագրել Doing Business-ի զեկույցներում, որն էլ արտացոլում է այն զգալի ջանքերը, որոնք այս ուղղությամբ իրականացվել են, սակայն «դեռեւս դժվար է գործարարությամբ զբաղվելը, ներդրումներ ապահովելը` հատկապես, երբ դժվար ժամանակներ են գալիս», - լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց Տոլոսան:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչու՞ է ավելի դժվար Հայաստանում գործարարությամբ զբաղվելը, Տոլոսան պատասխանեց. - «Կարծում ենք, գործարարների համար այստեղ գործարարությամբ զբաղվելը ավելի դժվար է` աշխարհաքաղաքականության պատճառով, որը ամենակարեւոր խնդիրն է: Երկրորդ խնդիրն այն է, որ դեռեւս դժվար է գործ ունենալ կառավարության հետ` բազմաթիվ ուղղություններում: Դժվար է կանխատեսել, թե հստակ որքան պետք է վճարել կառավարական նկատմամբ տարբեր պարտավորությունների համար եւ պետական պաշտոնյաներին: Մեր կարծիքով, հաշվի առնելով աշխարհաքաղաքական դժվար իրավիճակը` շատ ավելի կարեւորվում է նշված մյուս ուղղություններով ավելի մեծ առաջընթացի արձանագրումը»:
Հստակեցնող այն հարցին, թե արդյոք նկատի ուներ կոռուպցիոն ռիսկերը, երբ ասաց, որ դժվար է կանխատեսել, թե հստակ որքան պետք է վճարել պետական պաշտոնյաներին, Տոլոսան պատասխանեց. - «Անշուշտ»:
Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչը անդրադարձավ նաեւ օլիգոպոլ կառույցների դեմ կառավարության գործադրած ջանքերի արդյունավետությանը. - «Օլիգոպոլ կառույցների դեմ կառավարության պայքարի շրջանակում էապես ուժեղացվել են Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի իրավասությունները: Նոր օրենքի ընդունումը նոր ուժ տվեց այդ հանձնաժողովին, ինչն էլ դեր ունեցով, որ Հայաստանը բարելավի իր ցուցանիշները Համաշխարհային տնտեսական համաժողովի` աշխարհում պետությունների մրցակցությանը վերաբերող աղյուսակում: Առաջիկա ամիսներին կառավարությանը կներկայացվի օրենքի նոր նախագիծ, որը սպասվում է, որ կհաստատվի եւ ավելի կամրապնդի այն հնարավորությունները, որոնք տրվում են Տնտեսական մրցակցության պաշտպանության պետհանձնաժողովին: Սա այս ուղղությամբ իրականացվող հիմնարար քայլ է, բայց բավարար չէ, քանի որ այդ փոփոխությունների արդյունքում մենք դեռ զգալի տեղաշարժ չենք տեսել բազմաթիվ շուկաների կառուցվածքում: Ուստի ակնկալում ենք, որ կձեռնարկվեն նոր քայլեր` կապված ոչ միայն նշված հանձնաժողովի հետ, որոնք, իհարկե, իրենց ազդեցությունը կունենան արդյունքների վրա: Օրինակ, մաքսային ոլորտին առնչվող հարցեր… կան որոշ գործելակերպեր, որոնք կարող են անարդարացի առավելություններ ստեղծել շուկայի որոշ խաղացողների համար»:
Անդրադառնալով հարկերի հավաքմանը` Գիերմո Տոլոսան ասաց, թե երկար ժամանակ է, ինչ ԱՄՀ-ն մտահոգություն է արտահայտում, որ Հայաստանում հարկերի հավաքման մակարդակը ցածր է: Նրա խոսքով, չնայած այս տարի հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը փոքր-ինչ` 0.6 տոկոսային կետով, բարելավվել է, սակայն ինքը վստահ է, որ այն կարելի է բարելավվել 4-8 տոկոսային կետով եւ հասնել, օրինակ, Վրաստանի մակարդակին, ուր հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը 25% է:
«Հարկեր/ՀՆԱ ցուցանիշով Հայաստանը զգալի ետ է մնում իր հետ համեմատվող երկրներից», - ընդգծեց Տոլոսան:
Բանախոսը նշեց, թե ԱՄՀ գնահատականի համաձայն, այս տարի Հայաստանը կունենա 6%-ից փոքր-ինչ ավելի տնտեսական աճ:
Ինչ վերաբերոյմ է ասուլիսի, այսպես ասած, ֆորմալ պատճառին, ապա Գիերմո Տոլոսան լրագրողներին հրավիրել էր տեղեկացնելու, որ ԱՄՀ-ն ավարտել է Հայաստանի տնտեսական կատարողականի հինգերորդ ամփոփիչ ստուգումը, ինչը Երեւանին հնարավորություն է տալիս լրացուցիչ 51.4 միլիոն ԱՄՆ դոլարի փոխառություն վերցնել հիմնադրամից` այդպիսով ընթացիկ վարկային ծրագրում փոխառության չափը հասցնելով 324.4 միլիոն դոլարի:
Հիշեցնենք, 2010 թվականի հունիսին ԱՄՀ-ն որոշում կայացրեց Հայաստանին հատկացնել 408.7 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ, որը մաս առ մաս մեր երկիրը պետք է ստանա 2010-2013 թվականների ընթացքում: