Մատչելիության հղումներ

ԱՄՀ-ն լրացուցիչ 51.43 միլիոն դոլար փոխառելու հնարավորություն է տալիս


Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Գործադիր խորհուրդն այսօր ավարտել է «Երկարաձգվող ֆինանսավորման» (EFF) եւ «Երկարաձգվող վարկավորման» (ECF) ծրագրերի օժանդակությամբ իրականացվող ծրագրի շրջանակում Հայաստանի տնտեսական կատարողականի հինգերորդ ամփոփիչ ստուգումը: Ամփոփիչ ստուգման եզրափակումը իշխանություններին տալիս է լրացուցիչ 51.43 միլիոն դոլար փոխառելու հնարավորություն՝ ծրագրերի շրջանակում տեղաբաշխված ընդհանուր գումարը հասցնելով մոտավորապես 324.4 միլիոն դոլարի: Այս մասին տեղեկացնում է ԱՄՀ-ի հայաստանյան գրասենյակի արտաքին հարաբերությունների վարչությունը:

Հայաստանի հետ 408.7 միլիոն դոլար գումարով EFF եւ ECF եռամյա ծրագրերը ԱՄՀ-ի Գործադիր խորհուրդը հաստատել է 2010 թվականի հունիսի 28-ին:

ԱՄՀ-ի Գործադիր խորհուրդն այսօր ավարտել է նաեւ Հայաստանի հետ իրականացվող խորհրդակցությունները, որոնց ժամանակ քննարկվում են միջնաժամկետ տեսանկյունից տնտեսական քաղաքականությունը եւ քննության է առել Հայաստանի հետ ԱՄՀ-ի ոխհարաբերությունների վերաբերյալ Փաստացի գնահատման վերանայված զեկույցը:

«Հայաստանի տնտեսությունը շարունակել է վերականգնվել համաշխարհային ֆինանսական ճգնաժամի համատեքստում 2008-2009 թ.թ. արձանագրված խորը անկումից: 2012 թ. տնտեսության աճը արագացել է եւ սպասվում է, որ 2013 թ. այն կգտնվի պոտենցիալ մակարդակի շուրջը: Այնուամենայնիվ դեռեւս պահպանվում են խոցելիություններ, որոնք պայմանավորված են ընթացիկ հաշվի մեծ պակասուրդով եւ բանկային հատվածի դոլարայնացման բարձր աստիճանով», - Գործադիր խորհրդի քննարկումից հետո ասել է կառավարիչ տնօրենի տեղակալ եւ նախագահողի պաշտոնակատար Նեմաթ Շաֆիկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG