Մատչելիության հղումներ

Վանաձորի քաղաքապետ է վերընտրվել Սամվել Դարբինյանը


Վանաձորում կիրակի օրը անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում վերընտրվել է գործող քաղաքապետ, հանրապետական Սամվել Դարբինյանը։

Նախնական տվյալներով՝ Դարբինյանի օգտին քվեարկել է 21 հազար 321 ընտրող։ Երկրորդ տեղում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված Էդիկ Կարախանյանն է, ով ստացել է 13 հազար 091 ձայն։ Քաղաքապետի պաշտոնին հավակնող մյուս թեկնածուներից Կարեն Թումանյանը ստացել է 4 հազար 249, Տարոն Ապրեսյանը՝ 2421, Տիգրան Գրիգորյանը՝1287 քվե։

Ընտրություններին, նախնական տվյալներով, մասնակցել է 44 հազար 540 ընտրող, ինչը կազմում է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 46.31 տոկոսը։

Թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Պապանյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքների ամփոփման ժամանակ միջադեպեր չեն արձանագրվել։

Ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնող Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, մինչդեռ, բազմաթիվ խախտումներ էր արձանագրել :Սակայն Ոստիկանության Վանաձորի բաժնից «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրին, որ թեեւ ահազանգեր ստացել են, բայց որեւէ գործ դատախազություն չի ուղարկվել:

Կարախանյանի ընտրական շտաբից «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեցին, որ ընտրատեղամասերում աշխատող իրենց վստահված անձինք ընտրությունների ընթացքում որեւէ արտառոց դեպք չեն արձանագրել՝ քվեարկողների անձնագրերում դրվող դրոշմակնիքների արագ օքսիդացումից բացի։ Մինչդեռ, թեկնածուներից Տարոն Ապրեսյանի ընտրական շտաբը ընտրությունների ամբողջ ընթացքում ահազանգում էր բազմաթիվ խախտումների մասին։

please wait

No media source currently available

0:00 0:01:28 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG