Համաժողովի մասնակիցները` գրողներ Հայաստանից, Արցախից եւ Սփյուռքից, գալիք շաբաթվա ընթացքում 2012-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակված Երեւանում կմասնակցեն նաեւ Հայ գրատպության 500-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին:
Բացման հանդիսավոր արարողությունը վարում էին Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը եւ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
«Այնքան մեծ գործ են անում այսօր Սփյուռքում մեր գրական կառույցները, մեր գրողները. մեր մայրենին պահում են աշխարհի տարբեր ծագերում, պահում են մեր ժողովրդի հեղինակությունը, պատմությունը, եւ այդ ամենը նաեւ ուղղում են ապագային», - իր խոսքում ասաց Անանյանը:
Հայաստանի վարչապետի որոշմամբ երեք գրող` Հակոբ Պալյանը (Փարիզ), Անուշ Նագգաշյանը (Երուսաղեմ) եւ Համբիկ Մարտիրոսյանը (Բեյրութ), իրենց գրական եւ ստեղծագործական վաստակի համար արժանացել են հուշամեդալների:
Պարգեւները գրողներին հանձնեց Հրանուշ Հակոբյանը:
Իր խոսքում Հակոբ Պալյանը ասաց. - «Այսօր մենք` գրողները, ժողովուրդը իսկապես ծիծաղելի կացության մեջ ենք: Գրքերը չեն վաճառվում… եթե ամերիկացի գրողը, ֆրանսիացի գրողը իր գրիչով ապրելու իրավունք ունի, հայ մարդը զրկված է այդ իրավունքից»:
«Ամենադժվարը սփյուռքահայ գրողի վիճակն է: Այսօր այդ վիճակին է անցնում նաեւ հայրենի գրողը: Ես գիտեմ: Սակայն Սփյուռքի մեջ մենք պետք է անենք զանազան գործեր… մենք պիտի կարողանանք հայերենով գիրք գրել, հայերենը հնչեցնել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Նագգաշյանը:
Համբիկ Մարտիրոսյանը շատ կարեւոր է համարում նման համաժողովները. - «Յուրաքանչյուր համագումար իր հետ նորություն է բերում: Եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ այսօր սփյուռքահայ պայմաններում գոյություն ունեն համաշխարհայնացում, փչում են ազգաքանդ քամիներ, որոնք սպառնում են մեր ընտանիքին, մեր վարժարանին, մեր եկեղեցուն, հայ մարդու ինքնությանը: Սրա դիմաց անհրաժեշտ է, որ մենք մեկտեղվենք, պատնեշվենք, ինչի համար լավագույն վայրը մայր հայրենիքն է»: