Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսից այսօր Հայաստան ժամանեցին 119 սիրիահայ երեխաներ։ Կառավարության ծրագրով, նրանք կհանգստանան Հանքավանի «Լուսաբաց» ճամբարում։
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրեց, որ այս չվերթին կհաջորդեն եւս երկուսը։
«Մենք մտադիր ենք եւս 2 ինքնաթիռ ուղարկել Սիրիա՝ այս անգամ արդեն Հալեպից շուրջ 300 երեխա նույնպես պետք է տեղափոխենք Հայաստան, որպեսզի կազմակերպենք նրանց հանգիստը», - նշեց վարչապետը։
Կառավարության ներկայացուցիչներն ասում են, որ սա երեխաների տարհանում չէ, այլ պարզապես նրանց հանգստի կազմակերպում հայրենիքում: Սիրիահայ երեխաների հանգիստը կազմակերպելու համար պատասխանատու տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը նշեց, որ այս ծրագիրը կապ չունի Սփյուռքի նախարարության ծրագրի հետ, սա վարչապետի նախաձեռնությամբ իրականացվող ծրագիր է։
Արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Մանասարյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ Սիրիայի հայկական համայնքին տարհանելու անհրաժեշտություն չկա: Փոխարտգործնախարարը նշեց, որ վիճակը բարդ է, անվտանգ չէ, բայց աղետալի չէ:
«Ես գիտեմ, որ Հալեպի կենտրոնում համեմատաբար հանգիստ է եւ եթե ինչ-որ հակամարտություն կա, դա քաղաքից դուրս է», - հավելեց Սերգեյ Մանասարյանը։
Սիրիահայ երեխաները ժամանեցին ազգային փոխադրող «Արմավիա» ընկերության ինքնաթիռով: Սիրիահայ երեխաների ամառային արձակուրդը Հայաստանում երկու շաբաթով կազմակերպելու նպատակով նրանց տեղափոխումն իրականացնելու համար «Պրոմեթեյ» բանկը վճարել է 70 հազար եվրո:
Դամասկոսից ժամանող երեխաներին դիմավորելու էին եկել «Լուսաբաց» ճամբարում հանգստացող երեխաները, Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը, Արտաքին գործերի, Տարածքային կառավարման եւ Սփյուռքի նախարարությունների ներկայացուցիչները:
Սիրիայի քաղաքացի հայազգի երեխաներին սպասող հայաստանցիները ծափերով դիմավորեցին նրանց:
Երեխաներին սպասում էին Երեւանի քաղաքապետարանի կողմից բերված ավտոբուսները, որոնցով էլ երեխաները պետք է ուղեւորվեն Հանքավան:
Սիրիայի արաբական հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Մամուն Հարիրին դիմավորելու էր եկել իր երկրի քաղաքացիներին:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հարիրին ասում էր, որ տեղյակ չի, թե ինչ խնդիրների են բախվում ժամանակավորապես Հայաստան տեղափոխվող իր երկրի քաղաքացիները։
«Ոչ ոք մեզ չի դիմել», - ասաց Հարիրին` նշելով, որ դեսպանատան դռները բոլոր սիրիացիների համար բաց են, կարող են դիմել իրենց:
«Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե ինչու իր աշխատակիցը՝ Հայաստանում Սիրիայի դեսպանության խորհրդական Մուհամադ Հոսամն անցավ ընդդիմության կողմը, Հարիրին պատասխանեց, որ նա ոչ մի առիթ չուներ այդպիսի քայլի դիմելու` «թե ինչո՞ւ է դիմել, չգիտեմ»:
Այն հարցին, թե մի քանի պաշտոնյաներ լքեցին Բաշար Ասադին, անցնելով ընդդիմության կողմը, արդյոք դա չի՞ նշանակում, որ Ասադի դիրքերը թուլանում են, Սիրիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը պատասխանեց․ - «Ոչ։ Նրանք մատների վրա հաշվված անձինք են: Իրավիճակը դեպի լավն է գնում, ու Ասադը կհաղթանակի»:

Սիրիայի դեսպանության «դռները բաց են»